Լիբանանի բնակչությունը կտարհանի
Իսրայելական զինվորականները հայտարարել են հարավային Լիբանանի բնակչության ընդհանուր տարհանման մասին, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
«ՑԱԽԱԼ-ը հրահանգ է հրապարակել Լիբանանի հարավի բնակիչների տարհանման մասին։ Այնտեղ բուֆերային գոտի կստեղծվի», — նշվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, իսկ արդեն մարտի 2-ից Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:
