Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Հայկ Կոնջորյանի, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը. «Հետք»

Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018 թ․-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020 թ․-ից՝ կառուցապատման ոլորտ մտնելու պահից մինչ օրս ընկերությանն ուղեկցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները եւ կուսակցության մի քանի ակտիվ դեմքերի մերձավորները։

«Հետքը» պարզել է, որ նշված շենքերի զբաղեցրած հողամասերից մեկը շուկայականից բազմապատիկ ցածր գնով ձեռք է բերվել Առինջ համայնքից, մյուսը Աբովյանի համայնքային զբոսայգու տարածքն է։ Շինարարության թույլտվությունները, փորձաքննությունները եւ կարևոր այլ փաստաթղթերը ընկերությունը ստացել է «դյուրացված» կարգով։ Ընկերության սեփականատիրոջ օգտին որոշումներ են կայացրել նաեւ Աբովյանի ավագանու՝ նրա հետ ընդհանուր շահեր ունեցող անդամները։ Վերջնարդյունքում ընկերության կառուցած շենքերում շահեկան պայմաններով բնակելի եւ հասարակական տարածքներ են ձեռք բերել որոշումների կայացման մեջ ներգրավված անձինք եւ նրանց մերձավորները։

Այս պատմության գործող անձինք են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ նրա մերձավորները, Կոտայքի փոխմարզպետ, ՔՊ-ական Հայկ Մկրտչյանը, Աբովյանի համայնքապետ, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին ղեկավար Էդուարդ Բաբայանը, Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանը, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը, Պտղնի համայնքի նախկին ղեկավարի հետ փոխկապակցված եւ փողերի լվացման գործով անցնող Մհեր Բաղդասարովը եւ այլք։

2001 թ․-ին հիմնադրված «Առեւտրի տուն Վիկտորիա» ՍՊԸ-ն 2022 թ․-ին անվանափոխվել եւ կոչվում է «Միլոն մայնինգ» ՍՊԸ։ Նույն թվականից ընկերության միակ փայատերը Բաբկեն Հովակիմյանն է (նախկինում ընկերությունը գրանցված էր Հովակիմյանի մոր անունով)։ Ընկերությանն է պատկանում Երևան-Սեւան մայրուղու՝ «ԳԱԻ պոստ» կոչվող տարածքի հարևանությամբ գտնվող շինանյութի մանրամեծածախ վաճառակետը։

2022 թ․-ից «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն սկսել է բազմաբնակարան բնակելի շենքեր կառուցել Աբովյան համայնքի վարչական տարածքում։ Երկուսը՝ Աբովյան քաղաքում, մեկը՝ Առինջ գյուղում։ Բացի դրանցից՝ ընկերությունն Առինջում կառուցել եւ շահագործման է հանձնել բնակելի տների թաղամասը(13 հատ երկհարկանի թաունհաուսներ)։ «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրենը Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանն է։

Բաբկեն Հովակիմյանը 2023 թ․-ին հիմնադրել է «Միլոն ռիելթի» ՍՊԸ-ն, որի տնօրենը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրն էր՝ Ավետ Կոնջորյանը։ Նա ընկերության տնօրենի պաշտոնը թողել է այս տարվա՝ 2026-ի հունվարի 5-ին (դրան նախորդել էր «Հետք»-ի՝ «Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով» հրապարակումը)։

Առինջի հողերի օտարումը

Կորոնավիրուսային համավարակի ժամանակ՝ 2020 թ․ հուլիսին, Կոտայքի այդ ժամանակվա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Առինջ գյուղի ավագանուն էր ներկայացրել Առինջի համայնքապետի պաշտոնակատարին՝ ՔՊ-ական Հայկ Մկրտչյանին (Առինջն այդ պահին Աբովյան համայնքի կազմում չէր)։ Պետրոսյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ Առինջում հիմնական խնդիրներից է հողազավթումը։ Հայկ Մկրտչյանի նշանակումից երկու ամիս անց սկսվեց 2020 թ․-ի արցախյան պատերազմը: Պատերազմի ավարտից անմիջապես հետո պետական կառավարման ճգնաժամ էր Հայաստանում, պետական եւ համայնքային ինստիտուտները բնականոն չէին գործում։ Վարչապետը մի քանի օր ընդհատակում էր։ Պատերազմի ավարտից մեկ ամիս հետո` դեկտեմբերին, Առինջի ավագանին սկսեց համայնքի մի շարք հողերի օտարումը։

Համայնքային հսկայական հողատարածքներ շուկայականից բազմապատիկ ցածր գներով օտարվեցին եւ վերջնարդյունքում դարձան շինանյութեր ներմուծող եւ վաճառող Բաբկեն Հովակիմյանի սեփականությունը։ Այդ հողամասերը գտնվում են Առինջ գյուղի՝ «Առինջ մոլից» դեպի Երևան-Սեւան մայրուղու՝ «ԳԱԻ պոստ» կոչվող տարածքն ընկած հատվածում։

Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 2020 թ․-ի դեկտեմբերի 9-ի եւ ավագանու դեկտեմբերի 28-ի որոշումներով նախ օրինականացվել է համայնքային հողում ինքնակամ կառուցված 70 քմ մակերեսով շինությունը, ապա այն, զբաղեցրած 200 քմ հողամասի հետ մեկտեղ, վաճառվել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի մորը՝ Ցողիկ Համբարձումյանին։ Ինքնակամ շինության ու համայնքային հողամասի համար գնորդը վճարել է 1.3 միլիոն դրամ։

Առինջի ավագանու 2020 թ․-ի տարեվերջի նույն՝ դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստում կայացված որոշմամբ Բաբկեն Հովակիմյանի մորը սեփականաշնորհվել է մոտ 1 հեկտար հողամաս։ Ավագանին թույլատրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին գյուղատնտեսական եւ արտադրական նշանակության համայնքային հողամասերը (0.33 հա եւ 0.66 հա) վաճառել վարձակալին 32.5 միլիոն դրամով։ Գյուղատնտեսական հողամասի վաճառքի 1 քմ-ի գինը կազմել է 795 դրամ, իսկ արտադրական հողինը՝ 4524 դրամ։

Ավագանու որոշման մեջ բացակայում է հողամասի՝ նախկինում վարձակալված լինելու մասին որեւէ փաստական տվյալ (համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումներ եւ այլն)։ Ընդհանրապես, Առինջի ավագանու՝ մինչեւ 2020 թ․-ի դեկտեմբերի որոշումները հրապարակված չեն Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքում, իսկ Առինջի նախկին համայնքապետարանի կայքն անհասանելի է (մինչև խոշորացումը)։

 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 265 անգամ
Լրահոս
«Դեսանտ են իջեցրել»․ Ի՞նչ զգուշացրեց Աննա Հակոբյանը․ Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան (video) Վարդան Ղուկասյանի կալանքը երկարացվեց 2 ամսով (video) «Եթե իշխանությանը հակադարձելու գործընթացը իրականացվի համակարգված և համընդհանուր ձևով, իշխանական պրոպագանդայի կառուցվածքում լրջագույն ճաքեր կառաջանան». Արմեն Հովասափյան Ալեն Սիմոնյա՛ն, «աբիժնիկի» նման ես քեզ պահում, բայց պատասխան ես տալու․ արցախցի (video) Դատախազները պահանջում են Վարդան Ղուկասյանին ևս 3 ամիս պահել բանտում (video) ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է բարեկամ ժողովրդին Այաթոլլա Ալի Խամենեի սպանությունից օրեր անց. Վահե Դավթյան Վարդան Ղուկասյանն՝ ընդդիմության հաղթանակի մասին․ ի՞նչ է սպասվում իշխանությանը (video) Վախեցած իշխանության ջղաձգումները Ինչու՞ է Ալեն Սիմոնյանը սարսափում Ռոբերտ Քոչարյանից. Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թեւանյան Հով նստած ենք, ու՞ր գնանք․ Վարդան Ղուկասյանը՝ ոստիկանին (video) Արտակարգ դեպք՝ պանդոկում «Աննան ասաց՝ խելքներդ գլուխներդ հավաքե՛ք, Նիկոլից փախեք»․ Խաչիկ Մանուկյան (video) Ֆրանսիական կործանիչները խոցել են ԱՄԷ թռչող իրանական անօդաչուներ Որքան մարդ է զոհվել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանցի դիվանագետը պատերազմական վիճակում կարևոր խոսք ուղղեց հայ ժողովրդին (video) Սարսափած ենք…Հայաստանի վրա այս պատերազմի հետքն ուղղակի սարսափելի է լինելու. ակցիա՝ դեսպանատան մոտ (video) Պատրաստ են նաև Հայկ Մարությանի հետ համագործակցել Ալիևը սպասում է Իրանի հարվածին, դուք չտեսի նման պեռաշկի կերեք․․․ Անաստաս Իսրայելյան (video) Մարդը դիակը վերցրած 60 կմ բերում է Մարտունի հերձելու․ պատգամավոր Կոռուպցիա՞ է․ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ամուսիններ չէին, ո՞նց էր ՊՊԾ-ն ուղեկցում․ Կյուրեղյան (video) 1 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ռադարը չի կարողացել հետ մղել իրանական դրոնի գրոհը ԱԺ-ն արգելել է Հայ Առաքելական եկեղեցուն Հայաստան–Իրան անցակետում բեռնատարների կիլոմետրանոց հերթեր են. անցակետը ժամը 3–ից չի աշխատում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am