Կրկին հարված է հասցվել Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին
Կրկին հարձակման է ենթարկվել Saudi Aramco-ի Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանը, որտեղ գտնվում է երկրի ամենախոշոր նավթավերամշակման համալիրը և հում նավթի արտահանման հիմնական տերմինալը։ Այս մասին հայտնում են Reuters-ի չորս աղբյուրները:
Այսօրվա հարվածն իրականացվել է անօդաչու սարքի միջոցով և որևէ վնաս չի պատճառել գործարանին, իսկ նախորդ հարվածի հետևանքը հանգեցրել էր նավթավերամշակման գործարանի աշխատանքի դադարեցմանը։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
