Զախարովան շնորհակալություն է հայտնում Հայաստանին
Ռուսաստանը շնորհակալ է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքմենստանին՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների անխոչընդոտ վերադարձն ապահովելու համար, ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Նա կրկին խորհուրդ է տվել ռուս քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց։
