Պուտինի սիրիական օպերացիան ու իմիջի հզորացումը

Սիրիական ճգնաժամի համար 2017-ը խիստ ուշագրավ արդյունքներով տարի էր: 2015թ. սեպտեմբերին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: Խնդիրը վերաբերում էր Սիրիային, խոսքը բացառապես ռազմաօդային ուժերի գործողությունների մասին էր: Ռազմական օգնության խնդրանքով Վլադիմիր Պուտինին դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Ռուսաստանի ռազմական դոկտրինի համաձայն՝ Ռուսաստանն իրավազոր էր համարում զինված ուժերի և այլ զորքերի օգտագործումը արտասահմանում երկրի կամ նրա դաշնակիցների նկատմամբ ագրեսիայի դեպքում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ խաղաղության պահպանման (վերականգնման), հավաքական անվտանգության այլ մարմինների որոշման, ինչպես նաև երկրից դուրս գտնվող իր քաղաքացիների պաշտպանության անհրաժեշտության դեպքերում: «Սիրիայում ՌԴ ռազմաօդային ուժերի կիրառման հիմնական խնդիրը ահաբեկչության դեմ պայքարն է և այդ ջանքերում երկրի լեգիտիմ իշխանություններին աջակցությունը»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը երաշխավորել, որ ՌԴ ռազմաօդային ուժերը հարվածներ կհասցնեն միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այսպես, 2 տարի առաջ Դամասկոսը դիմեց Պուտինին: Այս իրադարձությունից 2 տարի անց Պուտինն արձանագրեց, որ ռուսական բանակը փրկեց սիրիական պետությունը: 2017թ. նոյեմբերի 20-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և բարձրաստիճան զինվորականները Սոչիում հանդիպեցին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: «Սիրիական պետությունը փրկվեց նախևառաջ Ռուսաստանի Զինված ուժերի շնորհիվ»․ - Սոչիում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ կայացած բանակցությունների ավարտին, նման հայտարարությամբ հանդես եկավ Պուտինը: Ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահը Սոչիում կազմակերպել էր նաև Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունները համակարգող ռուսաստանյան բարձրաստիճան սպայակազմի` այդ թվում Պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի հանդիպումը Բաշար Ասադի հետ: «Ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել այն մարդկանց, որոնք որոշիչ դեր խաղացին Սիրիայի փրկության գործում: Նախագահ Ասադը բանակցությունների ընթացքում ևս հայտարարեց, որ հենց Ռուսաստանի Զինված ուժերի միջամտության շնորհիվ հնարավոր դարձավ Սիրիայի փրկությունը որպես պետություն: Բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել Սիրիայում իրադրությունը կայունացնելու նպատակով: Հուսով եմ, որ շատ շուտով մենք ահաբեկչության դեմ պայքարում վերջակետ կդնենք», ասաց Պուտինը: Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած բանակցությունների ավարտին Սիրիայի նախագահը երեկ հայտարարում էր․ «Մենք հենց նոր շփվեցինք Ռուսաստանի նախագահի հետ, և ես նրան փոխանցեցի սիրիացի ժողովրդի երախտիքի խոսքերը այն ջանքերի համար, որոնք ձեռնարկվեցին մեր երկրի փրկության համար: Ես հատուկ ընդգծեցի այն դերը, որ խաղացին Ռուսաստանի Զինված ուժերը, այն զոհերը, որ տվեց ռուսաստանյան բանակը այդ նպատակին հասնելու համար: Երկու տարի առաջ, երբ ես հանդիպեցի նախագահ Պուտինի հետ Մոսկվայում, ռազմական գործողությունները նոր էին մեկնարկել: Այս երկու տարում ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի և Սիրիայի զինված ուժերի համագործակցության շնորհիվ արձանագրված արդյունքները որևէ մեկը ժխտել չի կարող: Մենք շնորհակալ ենք ձեր քայլերի համար: Մենք այդ ամենը երբեք չենք մոռանա»: Բուն բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահը չէր թաքցնում, որ Բաշար Ասադին Սոչի է հրավիրել նոյեմբերի 22-ին կայանալիք եռակողմ բանակցություններից առաջ պաշտոնական Դամասկոսի տեսակետները հստակեցնելու համար: «Ամենակարևոր խնդիրը Սիրիայում իրադրության, խաղաղ, քաղաքական երկարաժամկետ հանգուցալուծման հարցն է, որ պետք է տեղի ունենա ահաբեկիչների ջախջախումից հետո: Ես ցանկանում եմ լսել Սիրիայում ստեղծված կացության Ձեր գնահատականը, այդ թվում՝ քաղաքական գործընթացին վերաբերող Ձեր մոտեցումները: Մեր կարծիքով՝ այդ գործընթացը ի վերջո պետք է ծավալվի Միավորված Ազգերի Կազմակերպության հովանու ներքո: ՄԱԿ-ը պետք է այդ ամենին մասնակցի թե՛ [քաղաքական կարգավորման] գործընթացի ժամանակ և թե՛ ամփոփիչ փուլում», ասաց ՌԴ նախագահը: Բաշար Ասադի և Վլադիմիր Պուտինի բանակցություններին զուգահեռ, Սիրիայի կառավարական բանակը` դաշնակից ուժերի հետ միասին, «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին դուրս մղեց Իրաքի հետ սահմանին գտնվող Աբու Քեմալ քաղաքից: Սա վերջին խոշոր բնակավայրն էր, որ գտնվում էր «Իսլամական պետության» վերահսկողության ներքո: Սոչիում մեկնարկող եռակողմ բանակցություններից հաշվված ժամեր առաջ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում հնչեցրած ելույթում համոզմունք հայտնեց, որ «Իսլամական պետություն»-ը վերջնականապես ջախջախվել է: Ռոհանին չէր էլ թաքցնում, որ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարին ակտիվորեն մասնակցել են նաև Իրանի և տարածաշրջանի մի շարք այլ պետությունների ներկայացուցիչները: «Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել իսլամի մարտիկներին, իրանցի դիվանագետներին ու Իրանի կառավարությանը, ինչպես նաև մեր հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին, Զինված ուժերին, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի ժողովուրդներին: Ձեր շնորհիվ հնարավոր եղավ վերջ տալ մի խմբավորման, որ սպանություններից, վայրենի բարքերից ու չարիքից բացի ուրիշ ոչինչ չէր տալիս մարդկանց: Դա մի ահաբեկչական խմբավորում էր, որին սնուցում էին աշխարհի հզորներն ու տարածաշրջանի պահպանողական պետություններից մի քանիսը», ասաց Իրանի նախագահը: Նոյեմբերի 21-ին, ըստ էության, Սիրիայում ՌԴ ռազմական օպերացիան ավարտվեց: Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ ռազմական օպերացիան ավարտվում է․ նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սոչիում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպմանը։ Ողջունելով Ասադին՝ Պուտինը շեշտեց, որ երկու օրից Սոչիում նախատեսված է իր հանդիպումը Թուրքիայի և Իրանի նախագահների հետ։ «Մենք պայմանավորվեցինք, որ Ձեզ հետ նույնպես կանցկացնենք լրացուցիչ խորհրդակցություններ առանձնազրույցի ընթացքում։ Ամենակարևոր հարցը, իհարկե, վերաբերում է ահաբեկիչների ջախջախումից հետո խաղաղ քաղաքական կարգավորմանը»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ ռուսաստանյան կողմն աշխատում է նաև Իրաքի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի հետ։ Ասադն իր հերթին նշել է, որ Սիրիայում ռուսաստանյան օպերացիայի սկզբից ի վեր «մեծ հաջողություններ են գրանցվել ինչպես բուն մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական ասպարեզում»։ Սիրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ իր երկրի «տարածքային ամբողջականության և անկախության պահպանման գործում օգնության համար»։ «Այս փուլում, երբ հաղթանակ ենք տարել ահաբեկիչների նկատմամբ, մենք իսկապես հետաքրքրված ենք քաղաքական գործընթացի առաջմղմամբ»,- նշել է Ասադը՝ հավելելով, որ ակնկալում են ստանալ Ռուսաստանի աջակցությունը քաղաքական գործընթացում «արտաքին խաղացողների չմիջամտելն ապահովելու համար»։ «Դուք հենց նոր խոսեցիք ռազմական օպերացիայի ավարտի մասին։ Կարծում եմ՝ ահաբեկչության խնդիրը գլոբալ բնույթ ունի։ Ահաբեկչության նկատմամբ լիարժեք հաղթանակը դեռ շատ հեռու է, սակայն ինչ վերաբերում է Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ մեր համատեղ աշխատանքին, ապա այն, այդ ռազմական օպերացիան իսկապես ավարտվում է»,- ասաց ՌԴ նախագահը։ Նոյեմբեր 23-ին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները հստակեցրին Սիրիայի հարցում համագործակցության առաջնայնությունները: Սիրիական ճգնաժամի կարգավորման Սոչիում կայացած գագաթնաժողովին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որում նշված էին սիրիական ճգնաժամի շուրջ համագործակցության առաջնայնությունները: «Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն Սիրիայում իրավիճակի երկարաժամկետ կարգավորմանը», ասել էր Վլադիմիր Պուտինը: Երեք երկրների նախագահները պայմանավորվեցին պատրաստել Սոչիում կայանալիք Սիրիական ազգային երկխոսության կոնգրես, որին պետք է ներկայացված լինեն և՛ Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցները, և՛ ընդդիմության ներկայացուցիչները, ում, օրինակ, աջակցում է Թուրքիան: Ասուլիսին Պուտինը հայտարարել էր, որ գոհ է բանակցություններից. «Մենք՝ երեք երկրների ղեկավարներս, միակարծիք ենք, որ պետք է շարունակել սիրիական հետպատերազմյան կարգավորմանն ուղղված մեր համագործակցությունը այսպես ասած Աստանայի ձևաչափով, քանի որ այն արդյունավետ է»: Այսպես, Պուտինի քաղաքական կշիռն ու ազդեցությունը սիրիական ճգնաժամի հարցում էլ ավելի մեծացավ: Իրանի, Թուրքիայի և այլ երկրների նախագահների հետ Ռուսաստանի նախագահը քննարկում էր Սիրիայի ճգնաժամը՝ փաստելով, որ Ռուսաստանն է էական խաղացողը այդ դաշտում: Աշնանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայում ամբողջությամբ ոչնչացվել է: Դեկտեմբեր 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհայտարարված այցով ժամանել է Սիրիա: Խմեյմիմ ռազմակայանում, որտեղ 2015 թվականից տեղակայված է ռուսաստանյան զորախումբը, Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը Սիրիայից դուրս է հանում զորամիավորումների հիմնական մասը: «Հրամայում եմ Պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին՝ սկսել ռուսաստանյան զորախմբավորման դուրս բերումը և տեղափոխումը տեղակայման մշտական վայրերը», - զինծառայողներ առջև իր ելույթում հայտարարեց Ռուսաստանի նախագահը: Ըստ Պուտինի՝ ռուսաստանյան զորամիավորումներն ու սիրիական բանակը ոչնչացրել են ահաբեկիչների «հիմնական, առավել մարտունակ» մասը: Իսկ եթե ահաբեկիչները կրկին ակտիվանան, Ռուսաստանի նախագահը խոստացել է նրանց աննախադեպ հարվածներ հասցնել: Ռազմաբազայում ունեցած իր ելույթում Պուտինն ասել է, որ ՌԴ զինված ուժերը սիրիական բանակի հետ համատեղ ջախջախել են միջազգային ահաբեկիչներին Սիրիայի տարածքում. «Դուք հաղթանակով եք վերադառնում հայրենի օջախներ, մտերիմների, ծնողների, կանանց, երեխաների ու ընկերների մոտ։ Հայրենիքը ձեզ սպասում է, ընկերներ։ Բարի ճանապարհ։ Շնորհակալ եմ ձեզ ծառայության համար»։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am