«Չայնիի ոլորաններ»-ում 3 ավտոմեքենա է բախվել
Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին` «Չայնիի ոլորաններ»-ում, բախվել են «Dodge», «GAZelle» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաներ։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Վթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 06։53-ին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Dodge» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխել է բժշկական կենտրոն։
