Բացահայտվել է զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակություն կատարած հանցավոր խումբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Զինվորի կողքին» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ա.Թ.-ն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վարորդ-տեխնիկ Տ.Ղ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ զինվորական հաշմանդամություն ունեցող մի շարք անձանց «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի անվան շահարկմամբ խաբեությամբ հայտնել են, իբր կարող են 39-42 մլն ՀՀ դրամի օգնություն ստանալ, որի դիմաց պահանջել են հիշյալ գումարի 10 տոկոսի չափով կանխավճար։

Այնուհետև, Ա.Թ.-ն և Տ.Ղ.-ն 2020 թվականի 44-օրյա պատերազմում ձեռքը կորցրած Մ.Հ.-ից հիշյալ պատրվակով պահանջել և 2025 թվականի դեկտեմբերի 20-ին ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 3 մլն 800 հզր ՀՀ դրամ, որը խարդախությամբ հափշտակել են:

Բացի այդ, հանցավոր խմբի անդամները համանման եղանակով փորձել են գումար հափշտակել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած Ռ.Գ.-ից և Ա.Ա.-ից, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել, քանի որ վերջիններս հրաժարվել են գումար փոխանցել նրանց:

Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ միաժամանակյա խուզարկություններ շուրջ մեկ տասնյակ հասցեներում:

Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ):

Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:

Դեպքի բոլոր հանգամանքները, տուժողների ամբողջական շրջանակը, ինչպես նաև Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի հետ հանցավոր համաձայնություն ձեռք բերած մյուս անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո Իսրայելը Լիբանանում բնակելի համալիր է թիրախավորել․ կան զոհեր ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է սկսել նաև Էկվադորում Եպիսկոպոսաց ժողովը անպայման տեղի կունենա. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մենք տեսնում ենք, որ Իրանն այստեղ ռազմավարություն է հետապնդում. «Եթե ընկնեմ, տարածաշրջանը կտանեմ ինձ հետ». Ֆիդան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով Հայաստանյան իշխանության միջոցառումները արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունեն ԱՄԷ-ն թույլ չի տվել իր տարածքի օգտագործումը Իրանի դեմ որևէ տեսակի հարձակման համար Աֆղանստանի քաղաքացիների 2 խումբ փորձել է Իրանից մուտք գործել Հայաստան՝ լողալով հատելով Արաքս գետը Իրանը նոր հրթիռային հարվածներ է սկսել Իսրայելի դեմ «Թուրքիայի համար ստեղծվում է հնարավորություն՝ դառնալու Եվրոպայի առանցքային գազամատակարար»․ փորձագետ Իրանում նոր հոգևոր առաջնորդ են ընտրել Ալի Խամենեի որդուն Ս․Կարապետյանը բազմաթիվ ծրագրեր ու միլիոնավոր ներդրումներ է կատարել մշակույթը պահպանելու ուղղությամբ Բացահայտվել է զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակություն կատարած հանցավոր խումբ. ՔԿ Աշոցքի, Արթիկի, Անիի և Սպիտակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում «Նիկոլը բեսեդկայի մակարդակից այն կողմ այլեւս չի ձգում»․ «Իրավունք» ՔՊ-ն փոխել է մարտավարությունը. «Հրապարակ» Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում. «Հրապարակ» Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են. «Հրապարակ» 50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել. «Հրապարակ» Ձկնգող պատգամավորը, որ բանակից ինքնավնասումով ազատվել է, հարստանում է. «Ժողովուրդ» Ինչպե՞ս են ՔՊ–ականները «վերբովկա» անում երիտասարդներին. «Իրավունք» Եղբայրները չեն շփվում, բայց բռնագանձվում են միասին. «Ժողովուրդ» Հակակոռուպցիոն կոմիտեն սեմինարիներին մասնակցելով է կոռուպցիայի դեմ պայքարում. թվեր. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am