Իսրայելի բանակը պահանջել է, որ իրանցի պաշտոնյաները 24 ժամվա ընթացքում լքեն Լիբանանը
Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) սպառնացել են Լիբանանում գտնվող իրանցի կառավարության պաշտոնյաներին՝ զգուշացնելով, որ նրանք կդառնան թիրախ, եթե 24 ժամվա ընթացքում չլքեն երկիրը, հաղորդում է Times of Israel-ը։
«ՑԱԽԱԼ-ը Լիբանանում գտնվող իրանական ահաբեկչական ռեժիմի ներկայացուցիչներին կոչ է արել անմիջապես լքել երկիրը, նախքան թիրախ դառնալը: ՑԱԽԱԼ-ը զգուշացնում է, որ չի հանդուրժի իրանական ահաբեկչական ռեժիմի ներկայացուցիչների որևէ ներկայություն Լիբանանում և ռեժիմի ներկայացուցիչներին, որոնք ներկայումս գտնվում են Լիբանանում, երկիրը լքելու համար 24 ժամ ժամանակ կտան։ Դրանից հետո Լիբանանում իրանական ռեժիմի ներկայացուցիչների համար անվտանգ ապաստարան չի լինի, և ՑԱԽԱԼ-ը կհետապնդի նրանց, որտեղ էլ որ նրանք գտնվեն»,- հայտարարության մեջ նշել է ՑԱԽԱԼ-ի խոսնակ գնդապետ Ջեյ Ավիչայ Ադրեյը։
