Իրանի միջուկային օբյեկտը հարձակման է ենթարկվել
Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտի շենքերը վնասվել են ԱՄՆ-Իսրայելական հարձակումներից հետո։
«Վերջին 48 ժամվա ընթացքում Vantor-ի կողմից արված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս Նաթանզի միջուկային օբյեկտին հասցված վնասը։ CNN-ի կողմից լուսանկարների վերլուծության համաձայն՝ վնասվել է մեծ պահեստ և երկու փոքր երկհարկանի շենք», - հաղորդում է հեռուստաալիքը։
