Իսրայելում ձերբակալվել են CNN Türk-ի լրագրողը և օպերատորը
Իսրայելում ձերբակալվել են CNN Türk-ի լրագրողը և օպերատորը։ Այս մասին, ինչպես տեղեկանում ենք «Թուրքիան այսօր» լրատվական ալիքից, հայտնել է Թուրքիայի նախագահականի հասարակայնության հետ կապերի վերչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը: «Մենք կրկին բախվում ենք Իսրայելի կողմից մամուլի ներկայացուցիչների դեմ ուղղված հարձակմանը՝ ճշմարտությունը թաքցնելու փորձով։ Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ մեր լրագրողների անհապաղ ազատ արձակման համար և ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- եզրափակել է Դուրանը:
