Հարձակման է ենթարկվել Իրանի փորձագետների խորհրդի գրասենյակը, որն ընտրում է գերագույն առաջնորդ
Իրանի փորձագետների խորհրդի գրասենյակը, որը պատասխանատու է երկրի գերագույն առաջնորդի ընտրության համար, ենթարկվել է հրթիռային հարձակման։
«Ամերիկացի-սիոնիստ հանցագործները րոպեներ առաջ հարձակվել են Ղոմում գտնվող փորձագետների խորհրդի գրասենյակի վրա», – հաղորդել է Tasnim լրատվական գործակալությունը։
Իրանի պետական IRIB հեռուստաալիքը հայտնել է, որ շենքից բոլորը նախապես տարհանվել են, և զոհերի մասին տեղեկություններ չկան։
