Ծեծկռտուք՝ Արաքսում․ գյուղացիների պատմելով՝ ծեծել են ՔՊ-ական համայնքապետ Ղազար Ղազարյանին

MakaryanNews-ը գրում է․ «MakaryanNews-ի տեղեկություններով՝ երեկ խոշոր միջադեպ ու ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ական Ղազար Ղազարյանի մասնակցությամբ։ Մեզ ասացին, որ նա կռվի մեջ է մտել ինչ-որ շինարարի հետ, որից հետո սկսվել է ծեծկռտուք, համայնքապետը ոտքով հարվածել է մեքենաներին, քաշքշել շինարարին, գյուղացիներն էլ նրան են ծեծել։ Վերջում, մեզ հասած խոսակցությունների համաձայն, ՔՊ-ական համայնքապետին արնաշաղախ ու վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

MakaryanNews-ը կապ հաստատեց համայնքապետի հետ՝ լսելու նրա մեկնաբանությունը․

-Պարոն Ղազարյան, ես տեղեկացա, որ ձեր համայնքում միջադեպ է տեղի ունեցել Ձեր մասնակցությամբ, ծեծկռտուք, վիճաբանություն, Ձեզ են ծեծել, Դուք եք ծեծել։

-Օօօօ՜… Նման բան չկա, եղբայր, աշխատանքային ա եղել, ի՞նչ ծեծկռտուք, ի՞նչ բան:

-Իսկ աշխատանքային ի՞նչ խնդիր է եղել, որը միջադեպի է վերածվել։

-Դե, հիմա, հեռախոսով ես էդքան բանը պատմե՞մ․․․շինարար էր, գործը լավ չէր արել, մի քիչ վրոդովվել եմ, ի՞նչ կա դրա մեջ։

-Բայց ասացին՝ գյուղով մեկ լուրջ կռիվ է եղել, և՛ Դուք եք հարվածել մարդկանց, և՛ Ձեզ են ծեծել, անգամ տարել են հիվանդանոց Ձեզ։

-Չէ, լու՞րջ։ Էդ ո՞ր հիվանդանոց են տարել, որ ես չգիտեի։

-Օրինակ՝ Էջմիածնի հիվանդանոց։

-Չէ, եղբայր, սխալ ինֆորմացիա է, ցավդ տանեմ։

-Իսկ ո՞վ է եղել այդ շինարարը, ինչի՞ց եք այդպես վրդովվել։

-Անունը մենակ գիտեմ, ընկեր։

-Հիմա Դուք վնասվածքներ չունե՞ք, ամեն ինչ նորմա՞լ է Ձեզ հետ։

-Ամեն ինչ նորմալ ա, հիմա էլ ես թաղում եմ եկել, ի՞նչ վնասվածք։

-Դե, պարտադիր չէ՝ լուրջ վնասվածք լինի, որ չկարողանաք դուրս գալ։

-Չէ, եղբայր, ասում եմ՝ չէ, էլի, նման բան չի եղել, եկեք չշարունակենք։

-Ինձ ասացին նաև, որ ոտքով խփել եք ինչ-որ մեքենաների․․․

-Նման բան էլ չկա։

-Բայց գյուղացիները լրիվ այլ բան են պատմում։

-Դե, գյուղացիներն ասում են, բա խի՞ ես զանգել ինձի, ընգեր, գյուղացիներին էլ հավատա։ Ցտեսություն, ախպերս։

-Լավ, շնորհակալություն, գյուղացիներին կհավատամ»։  

դիտվել է 218 անգամ
Լրահոս
Վախերն առաջ են եկել․ Թրամփը Պուտինի հետ կապված մի բան է անելու (video) «Նիկո՛լ, էդ ո՞նց էիր գովում Պուտինին, Արտաշես Գեղամյանը գերեզմանում 20 հատ սալտո տվեց». Զոհրաբյան (video) Իրանը հասավ իր գլխավոր նպատակին․ընտրել է ազդեցիկ տակտիկա ու թիրախում է․ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Չզարմանաք ու մի պահ լսե՛ք այս միտքը․ Աննա Մկրտչյան (video) Ռուբինյա՛ն, կուզեի՞ք Աննա Գրիգորյանի նման ճանաչելիություն ունենալ․ Արթուր Խաչատրյանի դիպուկ խոսքը (video) Ջղաձգումների ու տվայտանքի մեջ եք, գիտեք՝Աննա Գրիգորյանը բարձր վարկանիշ ունի․Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Ընդդիմությունն այլևս միմյանցից ձայներ չի գողանում․ թիրախի մասին հստակ պետք է խոսել․ քաղտեխնոլոգ (video) Միջին Արևելքի հայ գաղութների ներկա վիճակը․ Արամ Վեհափառի կոչը «Նիկոլը վախեցած է․72 միլիարդի թալանի սխեման պայթել է»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ Դե պատասխան տվե՛ք Ալիևի վերջին խայտառակ հայտարարությանը․ Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին (video) Փաշինյանը չի հաղթելու ընտրություններում. ինչի՞ն է նա սպասում. քաղտեխնոլոգ (video) Ես ձեզ դատի կտամ, եթե․․․ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին (video) Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում Ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանը Ալիևի հարսի շուրջ ծագած սկանդալային պատմությունների հետ «Նիկոլին ասել են՝ 3 ամսից չե՛ս լինելու․․․ »․ Երվանդ Բոզոյանը փակագծեր բացեց (video) Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը, Սաուդյան Արաբիայում կասեցվել են հյուպատոսական ծառայությունները Ծեծկռտուք՝ Արաքսում․ գյուղացիների պատմելով՝ ծեծել են ՔՊ-ական համայնքապետ Ղազար Ղազարյանին «Ռուբեն Ռուբինյանի ցինիկ պահվածքն՝ Արմենուհի Կյուրեղյանի ելույթից առաջ» (video) Խայտառակ թվեր․ ՀՀ-ում աշխատող աղքատի կյանքի որակը նվազել է, մեծ գնաճ կա․ Թադևոս Ավետիսյան (video) Հայաստանը ճակատագրական սխալ է թույլ տվել․ ի՞նչ կանի Իրանը․ քաղտեխնոլոգ (video) Բահրեյնում ոչնչացվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի շտաբի գլխավոր շենքը․ ԻՀՊԿ Տիկին Գալյա՛ն, ասում եմ՝ նեղանում եք․ Արթուր Խաչատրյան (video) Թրամփը ավելի շատ ռազմական հարվածներ է հասցրել այլ երկրներին, քան ԱՄՆ որևէ այլ նախագահ․ Axios «Նման գռեհկաբանությունն ու այլասերումը երբեք էլ լավ տեղ չեն տանում, իսկ հետողորմյաներն արդեն լինելու են ժամկետանց». Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am