Թրամփը ավելի շատ ռազմական հարվածներ է հասցրել այլ երկրներին, քան ԱՄՆ որևէ այլ նախագահ․ Axios
Ժամանակակից դարաշրջանում ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան դա արել է Դոնալդ Թրամփը։ Այս մասին գրում է Axios-ը։
Թրամփը հարձակում է գործել յոթ երկրների վրա, որոնցից երեքը՝ Իրանը, Նիգերիան և Վենեսուելան, նախկինում երբևէ չէին ենթարկվել ԱՄՆ-ի ռազմական հարվածներին։ 2025 թվականին նա ավելի շատ առանձին ավիահարվածներ է արտոնել, քան նախագահ Բայդենը՝ չորս տարվա ընթացքում։
Ընդ որում, ընտրությունների ժամանակ Թրամփն իրեն բացահայտորեն ներկայացրել է որպես խաղաղասեր թեկնածու։
