«Նման գռեհկաբանությունն ու այլասերումը երբեք էլ լավ տեղ չեն տանում, իսկ հետողորմյաներն արդեն լինելու են ժամկետանց». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Վերջին շրջանում, նախընտրական հովերով տարված, ՔՊ ներկայացուցիչները գնալով ավելի են կտրվում իրականությունից։ Դրան զուգահեռ՝ իրենց բառամթերքում ու խոսակցականում երկրաչափական պրոգրեսիայով աճում է ցինիզմի ու լկտիության չափաբաժինը։

 Ակնհայտորեն սրանք անչափելի մեծախոս ու պոռոտախոս են դարձել՝ տարբեր քաղաքական իրավիճակներին տալով գռեհիկ ու լպիրշ գնահատականներ։ Ընդհուպ այն աստիճան, որ որակումներ ու տարբեր էպիտետներ են տալիս քաղաքական բազմամյա վաստակ ունեցող անհատներին, վատաբանում տարբեր աշխարհաքաղաքական խաղացողներին և միայն որպես «սրբության սրբոց» ներկայացնում ու մեկնաբանում Փաշինյանի քայլերը։

Իշխանությունը, ինչ խոսք, մարդկանց կտրում է իրականությունից․ այն պահին, երբ նրանք «ձիու վրա» են լինում, մնացած գործընթացներին վերաբերվում են հեգնանքով ու արհամարհանքով, ինչը բնականաբար կարող է հանգեցնել բավական անցանկալի իրավիճակի․ երբ արդեն չլինելով իշխանություն՝ գլուխները սկսելու են պահել ավազի մեջ կամ ուղղակի ամաչեն մարդամեջ դուրս գալ, քանի որ արդեն իսկ այրված են լինելու բոլոր հետդարձի կամուրջները։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ քաղաքական ցինիզմն ու գռեհկաբանությունը, սկզբնական փուլում ստեղծելով «ուժեղ առաջնորդի» պատրանք, երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում են ինստիտուցիոնալ քայքայման։ Օրինակ՝ Բենիտո Մուսոլինիի հռետորաբանությունը կառուցված էր ցուցադրական կոպտության և ամբոխահաճո կեցվածքի վրա․ նա ընդդիմախոսներին նվաստացնում էր հրապարակային հարթակներում՝ դա ներկայացնելով որպես ուժի դրսևորում։

Նույն տրամաբանությունն էր նկատվում նաև Ներոնի օրոք, երբ իշխանական էգոն պետականացվեց, իսկ հրապարակային շոու-քաղաքականությունը փոխարինեց պետական պատասխանատվությանը։ Գռեհիկ ցուցադրականությունը սկզբում հմայում էր զանգվածներին, սակայն վերջնարդյունքում խարխլեց ինստիտուտների հեղինակությունը։

Ժամանակակից օրինակներից կարելի է հիշատակել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի քաղաքական խոսույթում հաճախ նկատվում է կոշտ, երբեմն վիրավորական լեզու ընդդիմության հասցեին։ Կարճաժամկետում այն մոբիլիզացնում է ընտրազանգվածին, սակայն միաժամանակ խորացնում է բևեռացումը և նվազեցնում քաղաքական դիսկուրսի որակը։

Նման գռեհկաբանությունն ու այլասերումը երբեք էլ լավ տեղ չեն տանում, իսկ հետողորմյաներն արդեն լինելու են ժամկետանց։ Ուստի, ընդհանրապես խոսելիս և հայտարարություններ անելիս, խորհուրդ եմ տալիս իջնել իրականություն և գնահատականները տալ ըստ այդմ»:

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Վախերն առաջ են եկել․ Թրամփը Պուտինի հետ կապված մի բան է անելու (video) «Նիկո՛լ, էդ ո՞նց էիր գովում Պուտինին, Արտաշես Գեղամյանը գերեզմանում 20 հատ սալտո տվեց». Զոհրաբյան (video) Իրանը հասավ իր գլխավոր նպատակին․ընտրել է ազդեցիկ տակտիկա ու թիրախում է․ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Չզարմանաք ու մի պահ լսե՛ք այս միտքը․ Աննա Մկրտչյան (video) Ռուբինյա՛ն, կուզեի՞ք Աննա Գրիգորյանի նման ճանաչելիություն ունենալ․ Արթուր Խաչատրյանի դիպուկ խոսքը (video) Ջղաձգումների ու տվայտանքի մեջ եք, գիտեք՝Աննա Գրիգորյանը բարձր վարկանիշ ունի․Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Ընդդիմությունն այլևս միմյանցից ձայներ չի գողանում․ թիրախի մասին հստակ պետք է խոսել․ քաղտեխնոլոգ (video) Միջին Արևելքի հայ գաղութների ներկա վիճակը․ Արամ Վեհափառի կոչը «Նիկոլը վախեցած է․72 միլիարդի թալանի սխեման պայթել է»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ Դե պատասխան տվե՛ք Ալիևի վերջին խայտառակ հայտարարությանը․ Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին (video) Փաշինյանը չի հաղթելու ընտրություններում. ինչի՞ն է նա սպասում. քաղտեխնոլոգ (video) Ես ձեզ դատի կտամ, եթե․․․ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին (video) Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում Ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանը Ալիևի հարսի շուրջ ծագած սկանդալային պատմությունների հետ «Նիկոլին ասել են՝ 3 ամսից չե՛ս լինելու․․․ »․ Երվանդ Բոզոյանը փակագծեր բացեց (video) Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը, Սաուդյան Արաբիայում կասեցվել են հյուպատոսական ծառայությունները Ծեծկռտուք՝ Արաքսում․ գյուղացիների պատմելով՝ ծեծել են ՔՊ-ական համայնքապետ Ղազար Ղազարյանին «Ռուբեն Ռուբինյանի ցինիկ պահվածքն՝ Արմենուհի Կյուրեղյանի ելույթից առաջ» (video) Խայտառակ թվեր․ ՀՀ-ում աշխատող աղքատի կյանքի որակը նվազել է, մեծ գնաճ կա․ Թադևոս Ավետիսյան (video) Հայաստանը ճակատագրական սխալ է թույլ տվել․ ի՞նչ կանի Իրանը․ քաղտեխնոլոգ (video) Բահրեյնում ոչնչացվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի շտաբի գլխավոր շենքը․ ԻՀՊԿ Տիկին Գալյա՛ն, ասում եմ՝ նեղանում եք․ Արթուր Խաչատրյան (video) Թրամփը ավելի շատ ռազմական հարվածներ է հասցրել այլ երկրներին, քան ԱՄՆ որևէ այլ նախագահ․ Axios «Նման գռեհկաբանությունն ու այլասերումը երբեք էլ լավ տեղ չեն տանում, իսկ հետողորմյաներն արդեն լինելու են ժամկետանց». Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am