«Սրանք փոսեր չեն, սրանք ավելի քան 160 աղջիկների՝ 6-12 տարեկան, և նրանց ուսուցիչների գերեզմաններն են…». Աբովյան
Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրանք փոսեր չեն, սրանք ավելի քան 160 աղջիկների՝ 6-12 տարեկան, և նրանց ուսուցիչների գերեզմաններն են իրանական այն դպրոցից, որը ռմբակոծվեց երկու օր առաջ։
Այդ երեխաներին սպանեցին, որովհետև օվկիանոսից այն կողմ ինչ-որ մեկը պարզապես ցանկացավ վերահսկողություն հաստատել Իրանի նավթի և գազի վրա։
Նույն օրը սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խոմենեին, և նրա հետ միասին սպանվեցին նաև նրա հարազատները, որոնց թվում՝ նրա մեկ տարեկան ու երկու ամսական թոռնուհին։
Ես հիմա չեմ գրում այն մասին, թե ում արյունն է ավելի կարմիր՝ երկու օր առաջ ամերիկացիների կողմից սպանված իրանցի երեխաների՞, թե՞ 2020 և 2023 թվականներին Արցախում թուրքերի և ադրբեջանցիների կողմից սպանված հայ երեխաների։
Ես գրում եմ այն մասին, որ արյունն անխուսափելի է, եթե դու հույսդ դնում ես խոստումների կամ պարզապես բանակցությունների վրա նրանց հետ, ովքեր քեզ ատում են։
Ես գրում եմ այն մասին, որ արյունն անխուսափելի է, եթե դու ինքդ քեզ խաբում ես, թե ինչ-որ «խաղաղության» թուղթ ստորագրելով մարդասպանների, սադիստների և օկուպանտների հետ՝ կարող ես խուսափել կոտորածից։
Ես գրում եմ այն մասին, որ արյունն անխուսափելի է, եթե կարծում ես, թե անվերջ զիջումներով կարող ես մարդասպանին «գնել» ապրելու իրավունքը։
Ես գրում եմ այն մասին, որ եթե մտածում ես, թե նվաստանալով կարելի է պայմանավորվել նրանց հետ, ովքեր փորձում են քո փոխարեն որոշել քո Հայրենիքի ճակատագիրը, ապա ստանալու ես երեխաների գերեզմաններ։
Ես գրում եմ այն մասին, որ խաղաղության մեր ցանկությունը, որը չի ամրապնդված իրական և ԱՆԽԱԽՏԵԼԻ երաշխիքներով, ոչինչ չարժե և մեզ կվերադառնա մեր երեխաների արյամբ։
Ես գրում եմ այն մասին, որ մեզ պետք է դուրս հանել մեր գլուխը թուրքական թակարդից և նայել մեր շուրջը։
Եթե նայենք, եթե հասկանաք ինչ է կատարվում իրականում մեր շուրջ , եթե սթափ գնահատենք իրավիճակը այդ ժամանակ մենք շանս կունենանք։
Իսկ եթե շարունակենք հավատալ այն անհեթեթությանը, որը ներկայիս Հայաստանի իշխանությունները ներկայացնում են որպես խաղաղություն, ապա մենք ևս կվճարենք արյամբ։
… Տեր, հանգստացրու բոլոր ազգությունների բոլոր անմեղ երեխաների հոգիները, որոնք զոհ գնացին «մեծերի» բաժանելու, օկուպացնելու, ոչնչացնելու անխոհեմ ցանկությանը»։
