Դիմակավորված երեք տղամարդ տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգ․ բացահայտում

Փետրվարի լույս 26-ի գիշերը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ․ Նորագավիթում գործող սննդի կետերից մեկի հարակից տարածքում քաղաքացին նկատել էր կասկածելի վարքագծով դիմակավորված երկու անձի։

Ահազանգը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված վայր։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դիմակավորված երեք տղամարդ, մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում կայանված տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգ, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։

Համայնքային ոստիկանները, համագործակցելով Պարեկային ծառայության Երևանի գնդի գործընկերների հետ, գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նրանցից մեկին՝ 37-ամյա տղամարդու։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, բժշկական դիմակ, արցունքաբեր գազ և «Տելեգրամյան» ալիքի հասցեով թուղթ։

Պարզվել է նաև, որ ձերբակալվածը Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ՝ հետաքննության մարմիններից թաքնվելու մեղադրանքով։

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Ձեռնարկվում են միջոցներ՝ հանցագործությանը մասնակցած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները պարզվում են։

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Միջին Արևելքի հայ գաղութների ներկա վիճակը․ Արամ Վեհափառի կոչը «Նիկոլը վախեցած է․72 միլիարդի թալանի սխեման պայթել է»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ Դե պատասխան տվե՛ք Ալիևի վերջին խայտառակ հայտարարությանը․ Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին (video) Փաշինյանը չի հաղթելու ընտրություններում. ինչի՞ն է նա սպասում. քաղտեխնոլոգ (video) Ես ձեզ դատի կտամ, եթե․․․ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին (video) Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում Ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանը Ալիևի հարսի շուրջ ծագած սկանդալային պատմությունների հետ «Նիկոլին ասել են՝ 3 ամսից չե՛ս լինելու․․․ »․ Երվանդ Բոզոյանը փակագծեր բացեց (video) Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը, Սաուդյան Արաբիայում կասեցվել են հյուպատոսական ծառայությունները Ծեծկռտուք՝ Արաքսում․ գյուղացիների պատմելով՝ ծեծել են ՔՊ-ական համայնքապետ Ղազար Ղազարյանին «Ռուբեն Ռուբինյանի ցինիկ պահվածքն՝ Արմենուհի Կյուրեղյանի ելույթից առաջ» (video) Խայտառակ թվեր․ ՀՀ-ում աշխատող աղքատի կյանքի որակը նվազել է, մեծ գնաճ կա․ Թադևոս Ավետիսյան (video) Հայաստանը ճակատագրական սխալ է թույլ տվել․ ի՞նչ կանի Իրանը․ քաղտեխնոլոգ (video) Բահրեյնում ոչնչացվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի շտաբի գլխավոր շենքը․ ԻՀՊԿ Տիկին Գալյա՛ն, ասում եմ՝ նեղանում եք․ Արթուր Խաչատրյան (video) Թրամփը ավելի շատ ռազմական հարվածներ է հասցրել այլ երկրներին, քան ԱՄՆ որևէ այլ նախագահ․ Axios «Նման գռեհկաբանությունն ու այլասերումը երբեք էլ լավ տեղ չեն տանում, իսկ հետողորմյաներն արդեն լինելու են ժամկետանց». Արմեն Հովասափյան Խուճապի մեջ ենք, հեսա ընտրություններ են․ Ալեն Սիմոնյան (video) Ձեր պարեկները 18,5 կգ մարիխուանա են ցանկացել իրացնել․ Ագնեսա Խամոյան Մենք գիտենք, թե որտեղ է Նեթանյահուն. Իրանի բարձրաստիճան ռազմական գործիչ «Սրանք փոսեր չեն, սրանք ավելի քան 160 աղջիկների՝ 6-12 տարեկան, և նրանց ուսուցիչների գերեզմաններն են…». Աբովյան Շատ զգայուն հարց ա, անհետ կորած մարդիկ կան, որ ցուցակներում չկան, ո՞նց ընդգրկենք. Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am