Պուտին-Թրամփ հեռախոսազրույց նախատեսված չէ․ Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկը չի ներառում հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, այս պահին Թրամփի հետ զրույցի ծրագրեր չկան։ Նախագահը իր ժամանակացույցում նման միջոցառումներ չունի», – ասել է Պեսկովը։
