ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար. «Հետք»

«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը, որը 2021-2023 թթ. 6,6 մլրդ դրամի (ԿԲ ներկա փոխարժեքով՝ 17,6 մլն դոլար) ներդրում է կատարել հայաստանյան 10 ընկերություններում, ամբողջությամբ հետ է ստացել դրանցից 5-ում կատարած իր ներդրումները: Դեռեւս ամբողջությամբ չի ավարտվել ընկերություններից մեկից դուրս գալու գործընթացը, քանի որ ֆոնդը ստանալիք գումար ունի, իսկ մյուս 4-ի մասով մեծ ու փոքր խնդիրներ են ծագել: Այս 4 ընկերություններում ֆոնդը ներդրել է մոտ 9 մլն դոլար, որը վերադարձնելը պետության կամքի ու կարողությունների յուրօրինակ փորձություն է դարձել: Այս մասին գրում է Հետքը:

Հիշեցնենք, որ ներդրումային պետական ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ էր «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում էին տարբեր ընկերություններում:
Սահմանվել էր, որ ֆոնդը յուրաքանչյուր ծրագրում կարող է ներդնել 0,5-4 մլն դոլար, ինչի դիմաց տվյալ ներդրումն ընդունող ընկերությունում ստանալու էր 25,1-49,9 % մասնակցություն: Այսինքն՝ պետությունն ու մասնավոր ձեռնարկատերը բիզնեսի համասեփականատեր էին դառնալու: Երբ ֆոնդը դուրս է գալիս համատեղ ընկերությունից, իր բաժնետոմսերը վաճառում է գործընկեր ձեռնարկատիրոջը:

2022 թ. պետական ներդրումային ֆոնդը դուրս էր եկել «Ժամանակակից վիրաբուժության կլինիկա», իսկ 2023-ին՝ «Սիդ թու Ֆարմ» ՓԲԸ-ներից՝ իր բաժնետոմսերը վաճառելով դրանց մյուս բաժնետերերին: Առաջինի դեպքում վաճառքի գումարը կազմել է 63,9 մլն դրամ, երկրորդի դեպքում՝ 346 մլն դրամ:

2025-ի օգոստոսին Կառավարությունը որոշեց ֆոնդի կատարած ներդրումները հետ ստանալու գործընթաց սկսել մյուս 8 ընկերություններում՝ կրկին նրան պատկանող բաժնետոմսերը վաճառելով: Ֆոնդի կառավարիչը՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն գործադիրի որոշման հիման վրա դիմեց ֆոնդից ներդրումներ ստացած այս 8 ընկերությունների մյուս բաժնետերերին՝ առաջարկելով նրանց ձեռք բերել ֆոնդին պատկանող բաժնետոմսերը:

Հիշեցնենք, որ կառավարիչ ընկերության սեփականատերը 2019-2024 թթ. ԱՆԻՖ-ն էր («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ), իսկ 2024-ից մինչ օրս՝ Պետգույքի կառավարման կոմիտեն (ՊԳԿԿ):

Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, կառավարչի առաջարկին համաձայնություն են տվել եւ ֆոնդի բաժնետոմսերն արդեն իսկ ամբողջությամբ գնել են «Յունիվերսալ Քլոզրս», «Գլոբալ Քոննեքթ» եւ «ԷյԷմՍի» ՓԲԸ-ների մյուս համասեփականատերերը: Վերջիններիս հետ ֆոնդի կառավարիչը բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրեր է կնքել նոյեմբեր-հունվար ամիսներին, ինչի հիման վրա պետական ֆոնդն ստացել է ընդհանուր 3,6 մլրդ դրամ:

Ներդրում ստացած եւս մի ընկերության՝ «Դոմ Արենա» ՓԲԸ-ի մյուս բաժնետերը չնայած չի համաձայնել ֆոնդի բաժնետոմսերը ձեռք բերելու առաջարկին, այդուհանդերձ, դեմ չի եղել այլ պայմաններով դրանք գնելուն, ինչի համար էլ գործարկվել է դեռեւս 2021-ին կնքված համաձայնագրով նախատեսված տարբերակը, ըստ որի՝ մասնավոր գործընկերը ֆոնդի բաժնետոմսերը գնելու է 4 փուլով կատարվելիք վճարումների միջոցով: Փետրվարի 18-ի դրությամբ վճարվել էր 195 մլն դրամ (ֆոնդի զուտ ներդրումը (տոկոսները չհաշված) «Դոմ Արենա» ՓԲԸ-ում եղել է մոտ 277 մլն դրամ):

Այսպիսով՝ 10 ընկերություններից 5-ից «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը պաշտոնապես դուրս է եկել, մեկի հետ էլ («Դոմ Արենա») «ապահարզանն» ընթացքի մեջ է:

ՊԳԿԿ-ից տեղեկացել ենք, որ ֆոնդից ներդրում ստացած մյուս 4 ընկերությունները՝ «Տավրոս ԿՎՄ», «Ապագա Փրոջեքթս», «Բերրիմաունթ» եւ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ները, չեն օգտվել կառավարչի՝ բաժնետոմսերը գնելու առաջարկից:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Թրամփը ավելի շատ ռազմական հարվածներ է հասցրել այլ երկրներին, քան ԱՄՆ որևէ այլ նախագահ․ Axios «Նման գռեհկաբանությունն ու այլասերումը երբեք էլ լավ տեղ չեն տանում, իսկ հետողորմյաներն արդեն լինելու են ժամկետանց». Արմեն Հովասափյան Խուճապի մեջ ենք, հեսա ընտրություններ են․ Ալեն Սիմոնյան (video) Ձեր պարեկները 18,5 կգ մարիխուանա են ցանկացել իրացնել․ Ագնեսա Խամոյան Մենք գիտենք, թե որտեղ է Նեթանյահուն. Իրանի բարձրաստիճան ռազմական գործիչ «Սրանք փոսեր չեն, սրանք ավելի քան 160 աղջիկների՝ 6-12 տարեկան, և նրանց ուսուցիչների գերեզմաններն են…». Աբովյան Շատ զգայուն հարց ա, անհետ կորած մարդիկ կան, որ ցուցակներում չկան, ո՞նց ընդգրկենք. Դանիելյան (video) Տիկի՛ն Գալյան, հարցերի՛ս պատասխանեք. Արթուր Խաչատրյան (video) Լրատվամիջոցները բացահայտել են, թե ինչպես է Իսրայելը պարզել Խամենեիի գտնվելու վայրը Իրանը հայտարարել է 787 զոհի մասին ՀՀ-ն իր քաղաքացիներին չի վերադարձնում պետբյուջեի հաշվին․ բոլոր ծախսերը դրվում են հենց քաղաքացիների ուսերին․ Հովիկ Գրիգորյան «Մարզում Նիկոլին ասել են՝ դու թուրք ես, հունից դուրս է եկել». պահեստազորի գնդապետ (video) Նյու-Յորքում տեղի է ունեցել առաջին հակապատերազմական ցույցը. Վարդան Ոսկանյան Կանդալներով Կաթողիկոսին տանելուց կլինեին, եթե պետական ռեսուրս օգտագործեինք․ Ալեն Սիմոնյան (video) Ինչու՞ չհրապարակվեց ԱՄՆ պատվերով հարցումը Հայաստանում. Փաշինյանի վիճակը աղետալի է․ Politik.am Իսրայելը հայտնել է Թեհրանում կառավարական շենքերին հարվածելու մասին Դիմակավորված երեք տղամարդ տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգ․ բացահայտում Կոնկրետ թիվ ասեք․․․ Ագնեսա Խամոյանը՝ պաշտոնյային (video) Ի՞նչ վտանգներ սպասենք Իրանում պատերազմից (video) «Սարսափելի. Աննան չափն անցել է» (video) Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Պատերազմից առաջ Սուրեն Պապիկյանը մեսիջներ է տարել Իրան. ո՞վ է դաբրոն տվել. քաղտեխնոլոգ (video) Հայաստանը՝ լրագրողներ ձերբակալող պետությունների եվրոպական ցանկում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am