Ջամմու և Քաշմիրում Խամենեիի սպանությունից հետո տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերը վերածվել են բախումների
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո Ջամմու և Քաշմիրում բռնկված բողոքի ցույցերի հետևանքով առնվազն 14 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ անվտանգության ուժերի վեց աշխատակից, հայտնում է հնդկական լրատվամիջոցը։
Պաշտոնական տվյալներով՝ Քաշմիրի տարբեր հատվածներում տեղի է ունեցել 75 բողոքի ակցիա, մի քանի ցույցեր են անցկացվել նաև Ջամմուի շրջանում: Սա 2019 թվականի օգոստոսից ի վեր առաջին դեպքն է, երբ Քաշմիրում նման մասշտաբի բողոքի ալիք է բարձրանում:
Տեղական իշխանությունները քաղաքացիներին զսպվածության կոչ են արել և հորդորել հետևել պաշտոնական հրահանգներին:
