Աննա Հակոբյան, զարդերը կարելի է հանձնել, քաղաքական հետեւանքները ջնջել՝ ոչ

Աննա Հակոբյանի հայտնի հայտարարությունից հետո մարդիկ շարունակում են քննարկել թիվ 1 ընտանիքի բաժանման մանրամասները: Թեեւ զրույցները տարբեր խավերի մարդկանց հետ այն հետեւության են բերում, որ հասարակության ցավն անձնական կյանքի մանրամասների շուրջ չէ։ Մեր երկրում իշխանավորների խոսքի հանդեպ այնպիսի վստահության ճգնաժամ կա, որ ցանկացած ողբերգություն անգամ որպես բեմադրված տեսարան է ընկալվում, որպես նախընտրական հաշվարկ։

Բեմադրություն՝ հնամաշ ջինսով. Աննա Հակոբյանը ներկայանում է «ոչինչ չունեցողի» կերպարում եւ հայտարարում, որ իր զարդերն ու հագուստը հանձնում է պետությանը, բայց դա ոչ թե խղճահարություն է առաջացնում, այլ հարց․ «Եթե տարիներ շարունակ ունեցել ես ակտիվ հրապարակային դերակատարում, քաղաքական հայտարարություններ ես արել, ազդեցություն ես ունեցել երկրում տեղի ունեցող ամեն ինչի վրա, ապա ինչպե՞ս է այդ ամբողջը հանկարծ վերածվել «զրոյական բյուջեով» զգեստապահարանի պատմության»։ Նախ, քաղաքական պատասխանատվությունը չի չափվում հագուստի արժեքով։ Եթե ասում ես՝ «ոչինչ չեմ տանում հետս», հանրությունը հարցնում է՝ իսկ ազդեցությո՞ւնը։ Իսկ պետական որոշումների վրա ունեցած ազդեցությո՞ւնդ, իսկ այն հայտարարություննե՞րը, որոնք տարիներ շարունակ հնչել են պետական հարցերի շուրջ` քո շուրթերից ու քո էջում։ Աննա Հակոբյան, զարդերը կարելի է հանձնել, քաղաքական հետեւանքները՝ ոչ։

«Ես չեմ հիշում՝ ինչքան գումար ունեմ». երբ հայտարարում ես, որ չգիտես՝ որքան գումար ունես, կամ չես հիշում տան վաճառքից մնացած գումարի չափը, դա մի բանի մասին է վկայում` փողի արժեքը չգիտես: Որովհետեւ Հայաստանում շատ քիչ մարդ կա, որ չի հիշում՝ ինչքան փող ունի բանկում կամ դրամապանակում: Հանրային ընկալման մեջ դա եւս պատասխանատվությունից խուսափելու խորհրդանիշ է, որովհետեւ հասարակությունը տարիներ շարունակ լսել է հակառակը՝ հաշվետվողականության, թափանցիկության, նոր քաղաքական մշակույթի մասին խոստումներ։ Երբ «առաջնորդը»՝ Նիկոլ Փաշինյանը, խոսում է «ժողովրդի իշխանությունից», իսկ նրա կողքին ապրողներն ունենում են «հիշողության կորուստներ» եւ հեքիաթներ են պատմում զգեստապահարանի «աճպարարությունների» մասին, առաջանում է անհամապատասխանություն իրականության եւ խոսքի միջեւ։ Քաղաքական ճգնաժամը հաճախ սկսվում է հենց նման անհամապատասխանությունից։

«Ինքնազոհության» միֆը. քաղաքական թիմերը ճգնաժամի պահին հաճախ դիմում են հուզական ռազմավարության։ Քննադատությունը ներկայացվում է որպես անձնական վիրավորանք, դժգոհությունը՝ որպես «ատելություն»։ Բայց հասարակության մեծ մասը հետաքրքրված է ոչ թե անձնական հարաբերություններով, այլ՝ հանրային դերով։ Եթե տիկինը տարիներ շարունակ հրապարակային ներգրավվածություն է ունեցել, հիմնադրամ է ղեկավարել, քաղաքական հայտարարություններ արել, միջազգային հարթակներում ներկայացել, ապա քննադատությունը դառնում է քաղաքական, ոչ թե անձնական։ Անգամ Խորհրդային Միության վերջին փուլում Միխայիլ Գորբաչովի կողքին մենք նման կին ենք տեսել` Ռաիսա Գորբաչովան, որի կերպարը դարձավ համակարգի խորհրդանիշներից մեկը։ Երբ համակարգը ճգնաժամի մեջ էր, խորհրդանիշներն էլ դարձան քննադատության թիրախ։ Ոչ թե այն պատճառով, որ նրանք իրավական որոշումներ էին կայացրել, այլ որովհետեւ քաղաքական ներկապնակի անբաժանելի մասն էին եւ ստվերային ազդեցություն ունեին ամեն ինչի վրա։

«Պերաշկին»` որպես սիմվոլ. հեգնանքը ծնվում է այնտեղ, որտեղ հանրային ցավն ուղիղ չի արտահայտվում։ Երբ սոցիալական ցանցերում «պերաշկին» դառնում է քննարկման թեմա, դա ոչ թե կենցաղային դրվագ է, այլ՝ քաղաքական մետաֆորա։ Մարդիկ իրենց հիասթափությունն արտահայտում են սարկազմով, որովհետեւ լուրջ հարցերը պատասխան չեն ստացել։ Հասարակությունը չի պահանջում դրամատիկ հայտարարություններ ու ներկայացումներ։ Նա պահանջում է հստակություն․ «Ի՞նչ դեր է ունեցել տիկին Աննան անցած ութ տարիներին, նրա հրապարակային ազդեցությունը պետական որոշումների կայացման մթնոլորտում», «Ի՞նչ պատասխանատվություն է կրում նա` որպես ակտիվ դերակատար՝ բարոյական առումով», «Որտե՞ղ է ավարտվում «մասնավոր կյանքը», եւ սկսվում «քաղաքական ազդեցությունը»»։

Եթե այս հարցերը մնում են օդում կախված, ապա ցանկացած հուզական ելույթ ընկալվում է որպես մարդկանց ուշադրությունը շեղելու փորձ։ Կարելի է սուր խոսել՝ առանց վիրավորանքի։ Կարելի է կատակել՝ առանց արժանապատվությունը նսեմացնելու։ Կարելի է քննադատել, եւ դա «ընտանիք մտնել» չի նշանակում: Խնդիրը քաղաքական մշակույթն է։ Հանրությունն ունի իրավունք՝ պահանջելու հաշվետվություն։ Հասարակությունը ծաղր ու կեղծ է համարում, երբ իրեն ասում են՝ «չեմ հիշում» կամ «ոչինչ չեմ տանում»։ Հանրությունը զգում է, երբ իրեն փորձում են շեղել բովանդակային հարցերից։ Ի վերջո, քաղաքական կյանքում կա մի պարզ օրենք․ ազդեցությունն ու պատասխանատվությունն անբաժանելի են։ Դրանք հնարավոր չէ տարանջատել հայտարարությամբ, հնարավոր չէ պահել պահարանում, հնարավոր չէ փոխանցել նվերի ձեւով։ Եվ որքան էլ փորձ արվի թեման տեղափոխել անձնական դրամատիզմի դաշտ, հանրային քննարկումը վերադառնում է հիմնական առանցքին։
Այնպես որ, տիկին Աննա Հակոբյան, պատասխանատվությունը զգեստապահարանում անհնար է պահել։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 884 անգամ
Լրահոս
Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am