Պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի երկրները
ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է արել երկրի քաղաքացիներին՝ կոչ անելով անհապաղ լքել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ ու տարածքներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մորա Նամդարը X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
«ԱՄՆ պետքարտուղարը կոչ է անում ամերիկացիներին անմիջապես լքել ստորև թվարկված երկրները կոմերցիոն տրանսպորտային միջոցներով՝ անվտանգության համար լուրջ ռիսկերի պատճառով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Այդ ցուցակում են Բահրեյնը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Հորդանան գետի Արևմտյան ափը և Գազայի հատվածը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եմենը։
