Երուսաղեմում հրթիռի ընկած վայրը հայկական թաղամասից հեռու է

Երուսաղեմում տուժածների շրջանում հայեր չկան, բարեբախտաբար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Երուսաղեմում հայկական եկեղեցու վարդապետ Էմանուել Աթաջանյանը։

«Արևմտյան Երուսաղեմում հրթիռ է ընկել, հայերեն կոչվում է՝ սարուխ, բայց դա մոտ չէ հին քաղաքին, իսկ հայկական թաղամասը հին քաղաքում է, այսինքն հրթիռը հայկական թաղամասից հեռու է ընկել։ Փառք Աստծո, նորմալ է ամեն ինչ։

Հին քաղաքը Երուսաղեմի կենտրոնն է, սիրտն է։ Դպրոցները փակ են, մարդիկ տներում են, դասերը գնում են Zoom-երով։ Հենց ալարմի ձայնը գալիս է, նախ ազդարարությունը գալիս է հեռախոսների վրա, հետո այդ սիրենան, որ հնչում է որոշ ժամանակ, մարդիկ իմանում են, որ պետք է իջնեն թաքստարաններ։ Բայց սարուխը, որ ընկել է կոնկրետ տան վրա, այդ տան թաքստարանում գտնվող մարդիկ էլ մահացել են։ Այսինքն եթե սարուխը գալիս է շենքի կամ տան վրա, թաքստարանն էլ չի օգնում, որովհետև սրանք լուրջ սարուխներ են, պարզ դրոններ չեն»,–ասաց նա։

Հարցին՝ լարվածություն կա՞ հայ համայնքում, ինչ մտավախություններ կան, Հայր Էմանուելը պատասխանեց. «Մեր մտահոգությունը Կովերի պարտեզն է, մեր մտահոգությունը ներքին թշնամին է, ուրիշ մտահոգություններ չկան։ Ամեն դեպքում պետական ինստիտուտները փակ են, դպրոցները, համալսարանները, պետական աշխատավայրերը փակ են այս պահին։ Իսկ խանութները բաց են, որոշ տրանսպորտ աշխատում է»։

Նա հավաստիացրեց, որ Իսրայելի հայերի շրջանում երկրից հեռանալու մտադրություն ունեցողներ չկան. «Այս երկրում արդեն նորմալ է դարձել այս կյանքը, մարդիկ, այսպես ասած, արդեն նորմալ են տանում այս ամեն ինչը։ Իրականում, սարուխների մեծ մասը օդում խփվում է։ Բալիստիկ հրթիռները, որոնք որ գալիս են, ընկնում ե, բավական բարդ բաներ են, որոնք գալիս հասնում են երկրի երեսին։ Դրանք ուղղակի շատ հզոր են, որ գալիս հասնում են, բայց հիմնականում դրանց խփում են օդի մեջ և պայթյունների ձայները լսում ենք։ Բեկորները կարող են մարդուն վնաս տալ, եթե մարդը ազատ տարածության մեջ լինի։ Դրա համար թաքստանարաններ գնալը ճիշտ է, պատուհանների մոտ պետք չէ կանգնել։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ինչու՞ Աննա Հակոբյանը փախավ Նիկոլից․ Հայկ Նահապետյան (video) Եթե Իրանում սկսվի քաոս, Հայաստանում խայտառակ վիճակ է տիրելու․ Իշխան Սաղաթելյան (video) «Իրանն Ալիևին զգուշացրել է՝ պաշտոնից կհեռացվի՛, եթե…»․ Հայկ Այվազյան (video) «Նիկո՛լ, էդ կուկուռուզն ու պեռաշկին խժռելուց առաջ, լա՛վ հիշիր»․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի տարբեր նահանգներում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով տասնյակ քաղաքացիներ են զոհվել Ֆրանսիան հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակումները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում Հլը էս խայտառակ փոսերը նայեք․․․ Գագիկ Շամշյան (video) Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին. Վադեֆուլ «Նիկո՛լ, ինչքան ընտրակաշառք ուզում ես տուր, մեկ է գնալու ես, չի ստացվելու». Արա Վարդանյան (video) Թուրքիան հերքել է Ինջիրլիքի ռազմաբազայի վրա հարձակման մասին լուրերը ԻՀՊԿ-ն քրդերին նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը Ընդդիմադիր որոշ շրջանակների քաղաքական դիսկուրսի պարադոքսը պարզապես ապշեցնում է․ Աշոտյան Լիբանանում փակվել են բոլոր կրթական հաստատությունները Վե՛րջ, կարմիր գծեր այլևս չկան․ սա պատերազմ է Իրանի լինել-չլինելու․ ՀՀ-ում՝ Իրանի դեսպան (video) ԱՄՆ-ն հարձակում է իրականացրել, Իրանն ուղիղ հարվածների իրավունք ունի այլևս․․․ ՀՀ-ում՝ Իրանի դեսպան (video) Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու վերաբերյալ տեղեկություններ չկան. Գրոսի Ռուսաստանը «կալցոն» քաշելու է, վերջը մոտ է․ Հայկ Այվազյան (video) Թենիսիստ Կարեն Խաչանովը մնացել է Դուբայում Մշակույթը մշուշակակույտ չէ․ Բագրատ Սրբազան Ֆրանսիան հաստատել է ԱՄԷ-ում իր ռազմաբազայի թիրախավորումը Թեհրանում վնասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գոլեստան պալատը Վանաձորի ԲԿ տեղափոխված 9 քաղաքացիներից մեկն այս պահին վիրահատվում է Հերի՛ք է հայ ժողովրդին վախեցնե՛ք․500 հազար հայ վերադառնալու են Բաքու, Սումգայիթ, Շահումյան․Թովմասյան (video) Իրանում առնվազն ինը հիվանդանոց «լուրջ վնասվել» է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Թբիլիսիի քաղաքապետը չի կարողանում դուրս գալ Աբու Դաբիից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am