Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ արմատական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը այսուհետ վերածվել է իրենց համար ոչնչացման թիրախի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ում։
«Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը բարձր գին կվճարի Իսրայելի ուղղությամբ կրակոցների համար, և Նաիմ Կասեմը՝ «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը, որը կրակոցներ արձակելու որոշում կայացրեց Իրանի ճնշման տակ, այսուհետ ոչնչացման թիրախ է», – գրել է Կացը։
Նա հայտարարել է, որ Իսրայելն ամեն գնով պաշտպանելու է իր քաղաքացիներին։
«Հեզբոլլահ»-ը մարտի 2-ին իսրայելական կողմի դեմ կրակ է բացել ՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության և «Իսրայելի շարունակվող ագրեսիաների»։
Ի պատասխան դրա՝ Իսրայելը հարձակումներ է իրականացրել Լիբանանի տարբեր հատվածներում, ինչի հետևանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ 149-ը։
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը