Մեզ պարտադրվում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին. Մասյացոտնի թեմի հայտարարությունը

Մասյացոտնի թեմի եկեղեցականները հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի ներքոստորագրյալ եկեղեցականներս, հարկ ենք համարում հրապարակայնորեն արտահայտել մեր անհամաձայնությունն ու լրջագույն մտահոգությունը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված այն միջանկյալ որոշման վերաբերյալ, որը մեզ փաստացի պարտադրում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որը եկեղեցական կանոնների համաձայն՝ այլևս աշխարհական անձ է՝ Արման Սարոյան անունով։

Հայտարարում ենք, որ տվյալ որոշումն անհամատեղելի է Եկեղեցու կանոնական կյանքի և մեր քահանայական (եկեղեցական) կոչման և ծառայության հետ։ Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ։ Այդ իշխանությունը իրականացվում է միայն Եկեղեցու հետ հաղորդության և կանոնական կարգի շրջանակում, հնազանդ և հավատարիմ եպիսկոպոսական ուխտին։ Երբ եպիսկոպոսը կարգալույծ է հռչակվում իրավասու եկեղեցական իշխանության կողմից և վերադառնում աշխարհական կարգավիճակի, զրկվում է եպիսկոպոսական իշխանություն իրականացնելու իրավունքից, այդ թվում նաև՝ թեմ կառավարելու կանոնական առաքելությունից։ Այդ իրողությունը չի կարող փոփոխվել որևէ աշխարհիկ որոշմամբ։ Թեմի առաջնորդությունը նախ և առաջ հոգևոր ծառայություն է, որը ենթադրում է նվիրապետական աստիճան, կանոնական լիազորություն և Եկեղեցու իշխանության կողմից ճանաչում։

Միաժամանակ ընդգծում ենք, որ խնդիրն ունի նաև խորապես հոգևոր և բարոյական կողմ։ Քահանայական ծառայությունը հիմնված է Աստծո հանդեպ հավատքի, կանոնական ուխտին և եկեղեցական կարգին հավատարմության և խղճի ազատության վրա։ Որևէ դատարան կամ աշխարհիկ իշխանություն իրավասու չէ պարտադրել քահանային դրժել այդ հավատարմությունը և ենթարկվել այնպիսի առաջնորդության, որը հակասում է իր խղճին, դավանանքին և եկեղեցաբանական համոզմունքին։ Դատական միջանկյալ որոշման և մեր խղճի, դավանանքի ու համոզմունքի ազատության իրավունքի միջև առկա է լուրջ անհամատեղելիություն։

Խղճի և դավանանքի ազատությունը մեր երկրում երաշխավորված է իրավական նորմերով, և որևէ որոշում չպետք է միջամտի հոգևորականի կամ պարզ հավատացյալի հավատքի կյանքին, հոգևոր ընտրությանը և ծառայողական պատասխանատվությանը։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիան երաշխավորում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը: Պետությունն ըստ օրենքի չի կարող միջամտել Եկեղեցու ներքին կյանքին:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթին են առնչվում նաև հոգևորականին կարգալույծ հռչակելու, հոգևոր պաշտոնի նշանակելու կամ հոգևոր պաշտոնից ազատելու հարցերը: Այս առումով պետական իշխանության միջամտությունը և աշխարհիկ անձանց հոգևորականի կեղծ կարգավիճակ շնորհելը հանգեցնելու է Սուրբ Խորհուրդների և սրբությունների պղծության: Մյուս կողմից՝ նվիրապետական աստիճանից զուրկ անձի ենթակայության տակ մեր ծառայությունը կարող է մեզ և մեր հավատացյալներին կանգնեցնել կանոնական նզովքի վտանգի առաջ։

Այս ամենով պայմանավորված՝ հայտարարում ենք, որ մեր կողմից դատարանի որոշման իրականացումը առարկայորեն դառնում է անկարելի՝ անհնարինության հիմքով, քանի որ այն հակասում է մեր ձեռնադրությամբ ստանձնած սրբազան պարտավորությանը՝ Աստծո և մեր հավատավոր ժողովրդի հանդեպ։ Անկախ մեր դեմ գործադրվող տարատեսակ ճնշումներից՝ մենք չենք կարող ընդունել աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական, հակականոնական և հակաօրինական պարտադրանք, որը մեզ մղելու է հակականոնական ընթացքի և սրբապղծության՝ այդ կերպ հավատացյալներին ևս դարձնելով մեղսակից։

1. Տ. Մխիթար քհն. Ալոյան — Շահումյանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

2. Տ. Ղևոնդ քհն. Ղևոնդյան — Դալարի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

3. Տ. Անդրեաս քհն. Թավադյան — Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

4. Տ. Թաթուլ քհն. Գասպարյան — Մասիսի Սբ․ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ

5. Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյան — Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ

6. Տ. Դերենիկ քհն. Միքայելյան — Արևշատի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

7. Տ. Եփրեմ քհն. Հարությունյան — Մխչյանի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ

8. Տ. Միքայել քհն. Նուրիջանյան — Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ

9. Տ. Հովակիմ քհն. Հարությունյան — Վարդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

10. Տ. Ղազար քհն. Թորոսյան — Մարմարաշենի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ

11. Տ. Աբրահամ քհն. Մարտիրոսյան — Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

12. Տ. Արծրուն քհն. Միքայելյան — Արարատ քաղաքի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ

13. Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան — Վերին Արտաշատի Սբ. Աստվածածին և Դվինի Սուրբ Հարություն եկեղեցիների հոգևոր հովիվ

14. Տ. Հովսեփ քհն. Սարգսյան — Վեդիի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

15. Տ. Եզնիկ քհն. Մարդիրյան — Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ

16. Տ. Բենիամին քհն. Ծատուրյան — Կանաչուտի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ

17. Տ. Արտաշես քհն. Հակոբյան — Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ

18. Տ. Տիրան քհն. Նահապետյան — Բյուրավանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ

19. Տ. Հարություն քհն. Հակոբյան — Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ»։

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Իրանում պատերազմ է, Պապիկյանը, պեռաշկի ուտելով քարոզարշավի՞ է․ ՊՆ փոխնախարարի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Ինչ է արել Աննա Հակոբյանը 100 միլիոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) «Թե ինչպես պետք է կառուցի Իրանն իր ներքին կյանքը, դա միայն ու միայն Իրանի ժողովրդի որոշելիք հարցն է և ոչ թե արտաքին ուժերի». Վազգեն Մանուկյան Հիմա ասեմ՝ ինչպես է Իրանն Իսրայելին ծնկի բերելու․ խփում են ավիակիրներին ու․․․ Հայկ Նահապետյան (video) Մարտ ամսին օդի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով Չեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից դեպի Մերձավոր Արևելք և հակառակ ուղղությամբ Սրբուհի Գալյանը՝ Իրանում տեղի ունեցող պատերազմի ֆոնին՝ ՔՊ-ի պեռաշկիով քարոզարշավի մասին (video) Մոսկվայում ինքնասպան է եղել գործարար և նախկին սենատոր Ումար Ջաբրաիլովը Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ-ի ավիաբազային Այս խայտառակությունը լսե՛ք՝ ինչպես են որոշել սպանել Խամենեին․ Հայկ Նահապետյան (video) Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9 վիրավոր Աբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները Սա՛ է գաղափարականացված ռեժիմների երկարակեցության գրավականը Ռուբեն Թոփչյանը հաստատել է ագրարային համալսարանի հավատարմագրված չլինելու փաստը Չեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից և դեպի Երևան ԱՄԷ-ն փակում է իր դեսպանությունը Իրանում և հետ է կանչում դեսպանին ԱՄՆ-ն կորցրել է 560 զինվորական․ ԻՀՊԿ Մեզ պարտադրվում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին. Մասյացոտնի թեմի հայտարարությունը Մելանյա Թրամփը հիմա մազերն է պոկում, իրեն պատերով տալիս․ Անժելա Թովմասյանը հեգնեց (video) ՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու համար Իսրայելը հերքում է Իրանում աղջիկների դպրոցի հրթիռակոծման պատասխանատվությունը Влюбляйтесь, жинитесь, разводитесь, топитесь - море рядом! «Մելքոնյանի Գագիկին կարգի հրավիրե՛ք»․ Լարված իրավիճակ ԱԺ-ում (video) Մենք ենք որոշում պատերազմի ավարտը. Արաղչի Դատախազությունը պահանջում է ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am