ՆԱՏՕ-ն վերադասավորում է ուժերը «պոտենցիալ սպառնալիքներին» դիմակայելու համար
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն ուշադիր հետևում է Իրանում և Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը և ըստ անհրաժեշտության վերադասավորում է ուժերը՝ «պոտենցիալ սպառնալիքներից» պաշտպանվելու համար, հայտնում է AFP-ն՝ հղում անելով դաշինքի հայտարարությանը:
Հրամանատարը՝ ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը, «իրականացրել է և կշարունակի շտկել ՆԱՏՕ-ի զորքերի հզոր խմբավորումը՝ ապահովելու 32 անդամ երկրների անվտանգությունը և պաշտպանելու Հյուսիսատլանտյան դաշինքը պոտենցիալ սպառնալիքներից»,- ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ հիշատակվում է նաև «այդ կամ այլ տարածաշրջաններից բխող բալիստիկ հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի» սպառնալիքը:
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին Իսրայելը հարված է հասցրել Իրանին փետրվարի 28-ի առավոտյան: Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության սկսվելու մասին:
