Աբովյանում 24-ամյա երիտասարդի դաժան սպանության մանրամասները

Աբովյանում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործը դատարանում է, մեղադրյալի աթոռին եղբայրներ են։

Դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2025թ․ նոյեմբերի 10-ին՝ Աբովյան քաղաքում։ Համացանցում տարածված կադրերից երևում է, որ երկու անձ հարձակվել են 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա և դանակի հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Զեյնալյանը սպանվել է։ Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության - Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։ Սպանված երիտասարդի հարազատները նշում են, որ ամիսներ առաջ՝ դեռևս Գինու փառատոնի օրը, Զեյնալյանի և սպանության մեջ մեղադրվող երիտասարդի մասնակցությամբ վեճ է եղել, ըստ հրապարակման, վիճաբանությունը ծագել էր, երբ սպանություն կատարող անձը Գինու փառատոնի օրը հայհոյել է հավատացյալներին, ինչը վրդովմունք էր առաջացրել, Սարգիսը չէր լռել։ Նշենք, որ մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Սարգիս Զեյնալյանն Արտակ Զեյնալյանի ազգականն է։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ սպանության մեջ մեղադրվողները եղբայրներ են՝ 42-ամյա Աշոտ և 34-ամյա Բենիամին Սոխրաբյանցները։ «Դատալեքս» համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ Սոխրանյանցները, Հայկ Սուքիասյանից տեղեկանալով, որ Սարգիս Զեյնալյանը գտնվում է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20-րդ շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում, գնացել են այդտեղ, որտեղ մոտեցել են այնտեղ կանգնած Սարգիս Զեյնալյանին և նրա հետ գտնվող Սլավիկ Թորոսյանին, փորձել են շեղել նրանց ուշադրությունը և հարվածներ հասցնել։ Մասնավորապես, Բենիամին Սոխրաբյանցը մոտեցել է նրանց, ձեռքով երկար բարևել և ներկայացել, որի ընթացքում, Աշոտ Սոխրաբյանցը, օգտվելով Սարգիս Զեյնալյանի և Սլավիկ Թորոսյանի կողմից իրեն ուշադրություն չդարձնելու հանգամանքից, գրպանից հանել է դանակը և դրանով առնվազն ութ անգամ հարվածել Սարգիս Զեյնալյանի կրծքավանդակի և որովայնի հատվածին, որի ընթացքում Բենիամին Սոխրաբյանցը, ցանկանալով չեզոքացնել Սարգիս Զեյնալյանի դիմադրությունը և հեշտացնել դրա կատարումը, տեսնելով առաջին հարված հասցնելը՝ բռնել է երիտասարդի պարանոցից, քաշել հետ՝ այդպիսով չեզոքացնելով Սարգիս Զեյնալյանի դիմադրությունը և Աշոտ Սոխրաբյանցին հնարավորություն տվել անխոչընդոտ հարվածել Սարգիս Զեյնալյանի կրծքավանդակի հատվածին, գցել գետնին և շարունակելով վերջինի դիմադրությունը չեզոքացնելուն ուղղված գործողությունները՝ բարձրանալու ընթացքում ոտքով հարվածել նրան, բացի այդ, մի կողմ է քաշել Սլավիկ Թորոսյանին՝ դեպքին չմիջամտելու և իրենց գործողությունները չխոչընդոտելու համար:

Այս ամենից հետո 24-ամյա երիտասարդը փորձել է խուսափել Աշոտ Սոխրաբյանցի հարվածներից և վազելով գնացել է կանգառի դիմացի մաս, իսկ Աշոտ Սոխրաբյանցը գնացել է նրա հետևից և ևս չորս անգամ դանակով հարվածել Սարգիս Զեյնալյանի կենսական կարևոր օրգանների հատվածին։ Ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից Սարգիս Զեյնալյանը մահացել է:

Բացի այդ, Աշոտ Սոխրաբյանցը 2025 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում , Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20-1րդ շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասից հափշտակել է Սարգիս Զեյնալյանի մոտից գետնին ընկած՝ ինքնաշեն եղանակով սահմանափակ խոցելիության հրազենի ձևափոխված «BLOW TR 914 02 AUTO» տեսակի 9մմ տրամաչափի ազդանշանակային ատրճանակը: Բենիամին Սոխրաբյանցը կանգառի հետնամասից հափշտակել է Սարգիս Զեյնալյանի մոտից գետնին ընկած՝ փամփշտատուփը և դրանում գտնվող սահմանափակ խոցելիության հրազենի համար նախատեսված, թվով 5 հատ 9 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտները: Սոխրաբյանցների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Քրեական գործը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին։

Նշենք, որ երկու եղբայրներն էլ դատվածություն ունեցել են, նրանցից մեկը վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ էր հասցրել, մյուսը՝ Աշոտը, դատվածություն է ունեցել սպանության համար։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

facebook sharing button 1twitter sharing buttonsharethis sharing button

դիտվել է 563 անգամ
Լրահոս
Վարուժան Գեղամյան. Մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ Իրանի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի որդու սպանության գործողությունը ձախողվել է Փաշինյանը «բզում» է Արտաշատի համայնքապետին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի բիզնեսից չխոսի․ տեսանյութ Մարդու վրայից, էն էլ հանրային դեմքի, էն էլ պաշտոնյայի, չպիտի ճպճպան ձեթի հոտ գա․․․ Լուրեր են տարածվում այն մասին,որ դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել» Չինաստանը մտահոգություն է հայտնել Իրանին հասցվող հարվածների կապակցությամբ Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ում «Պերաշկի խեղդելու» հերթական շոուն Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար է բաժանել Աբովյանում 24-ամյա երիտասարդի դաժան սպանության մանրամասները Թրամփն ԱՄՆ կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հարվածելու ծրագրի մասին․ Ներկայացուցիչների պալատի խոսնակ 100-ից ավելի բեռնատար, բքի պատճառով, չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնել Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին. Ոսկանյան Այդ դեպքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը Տարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»․ Սուրենյանց Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են Խամենեի սպանության մասին ԱՄԷ-ն դատապարտել է իրանական հարվածները․ կա զոհ Прогноз из 2012: Владимир Жириновский — о кризисе на Ближнем Востоке The Financial Time: Задержанные в Европе яхты, связанные с Россией, потеряли в стоимости €580 млн Կանադան աջակցում է Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողություններին. Կանադայի վարչապետ Թուրքիա՞ն է աջակցել հարձակմանը Պատրա՞ստ է Նիկոլը դիմագրավելու այս քաոսային վիճակը. նա տեղյակ էր պատերազմի մասին ՀՀ-ն պետք է պատրաստ լինի ռազմական սադրանքների․ իսկ ի՞նչ է անում ցիլոն, ճիշտ է, նարդի է խաղում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am