Ի՞նչ կանեին մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության իրական, ադեկվատ պատասխանատուները այս պահին
Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Իսրայելն ու ԱՄՆ-ն վաղ առավոտից պատերազմ են սկսել մեր քթի տակ, մեր սահմանակից երկրում՝ հայտարարելով, որ նպատակ ունեն վերացնելու Իրանի ռազմածովային նավատորմը, վերացնելու իշխանությունը։ Իրանն իր հերթին բազմաթիվ հրթիռներ է արձակել, միայն բալիստիկ հրթիռների թիվը անցնում է 30-ը։ Պայթյուններ են հնչել ԱՄԷ-ում, Կատարում, Բահրեյում, Քուվեյթում, Եմենում, Հորդանանում, Իսրայելում։
Եվ ահա նույն ժամանակ՝ մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության պատասխանատուները։ Կոշիկի խանութ է մտել, Արմավիրում քարոզարշավ է անում ու ընդամենը կուսակցական, ՔՊ ներթիմային քարոզարշավ։
Գուցե հարցնեք, թե բա ի՞նչ անեն, մեր երկրում չէ պատերազմը։
Պատերազմը մեր հարևան, մեր ռազմավարական դաշնակից երկրում է։ Խելքը գլխին ղեկավարը գոնե մեկ հեռախոսազանգ կունենար ներգրավված երկրների հետ․ Իրանի հետ էլ է ռազմավարական դաշնակից, ԱՄՆ-ի հետ էլ, կարծեմ․ Թրամփի Վոթսափի համարն էլ ունի․ կոչ կաներ, միջնորդական ջանքեր կգործադրեր։
Դրանից առաջ՝ անմիջապես կկազմակերպեր պատերազմական վայրերում գտնվող ՀՀ քաղաքացիների տեղափոխումը անվտանգ վայրեր, Հայաստանի Հանրապետություն։ Հասկանալի է, որ հիմա Իրանից տեղի կունենա զանգվածային արտահոսք սահմանակից երկրներ․ կկազմակերպեր դա, որ քաոս չլինի մեր սահմաններին։
Էնքա՜ն բան կա անելու։
Արդեն որերորդ անգամ ծանր պահեր են ի հայտ գալիս ու կրկին համոզվում ենք, թե որքան մեծ դժբախտություն է նման անպատասխանատու իշխանության առկայությունը»։
