Իսրայելական «12-րդ ալիքը» հայտնում է, որ «Բեն Գուրիոն» օդանավակայանը փակ կլինի մինչև երկուշաբթի օրը։
Իսրայելական Israir ավիաընկերությունը տեղեկացնում է, որ դեպի Իսրայել և երկրից դուրս իրականացվող բոլոր չվերթները, ներառյալ ներքին թռիչքները, չեղարկվել են մինչև երկուշաբթի առավոտ։ Այն ուղևորները, ովքեր տոմսեր են ամրագրել փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ն ընկած ժամանակահատվածի համար, կստանան իրենց գումարների ամբողջական փոխհատուցումը։ Տուրիստական գործակալների միջոցով ամրագրում կատարած ուղևորներին խորհուրդ է տրվում կապ հաստատել իրենց գործակալի հետ։
Lufthansa խմբի ավիաընկերությունները մինչև մարտի 7-ը դադարեցնում են դեպի Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայան և հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները՝ հիմնվելով «Մերձավոր Արևելքում ստեղծված ներկայիս իրավիճակի» վրա։ Գերմանական ավիաընկերությունը, որի կազմում ներառված են նաև SWISS, Austrian Airlines, Brussels Airlines և Eurowings ընկերությունները, հայտարարել է, որ մինչև մարտի 7-ը չեղարկում է դեպի Մերձավոր Արևելքի բոլոր ուղղությունները, այդ թվում՝ Թել Ավիվ, Բեյրութ, Ամման, Էրբիլ և Թեհրան։ Ըստ Lufthansa-ի հաղորդագրության՝ տուժած ուղևորները կարող են անվճար վերամրագրել իրենց տոմսերը ավելի ուշ ժամկետի համար կամ ստանալ տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցումը։
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը