«Իսրայել-ԱՄՆ հարվածները. գեոտնտեսական մեծ հաշվարկը». Վահե Դավթյան

Վահե Դավթյանը գրում է. «Իսրայել-ԱՄՆ հարվածները. գեոտնտեսական մեծ հաշվարկը

Իրանի նկատմամբ իսրայելա-ամերիկայն հարվածները պետք է դիտարկել ոչ միայն ռազմական-անվտանգային, այլ նաև՝ գեոտնտեսական հարթությունում։ Այս չափման մեջ գլխավոր հարցը էներգետիկ հոսքերի վերահսկումն է և դրանց միջոցով գլոբալ ազդեցության վերաձևավորումը։

Առաջին առանցքը Հորմուզի նեղուցն է։ Այստեղով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20–25%-ը և հեղուկացված բնական գազի մինչև 30%-ը։ Սա գլոբալ էներգետիկ շուկայի «սեղմման կետն» է։ Իրանը բազմիցս սպառնացել է դրա հնարավոր բլոկավորմամբ։ Եթե Վաշինգտոնը հասնի Իրանի քաղաքական ռեժիմի փոփոխության՝ ապահովելով վավերացնել 1982 թ. ՄԱԿ-ի ծովային կոնվենցիան, ապա իրավական հարթությունում կսահմանափակվի Թեհրանի կարողությունը խոչընդոտելու նավարկությունը։ Սա ամբողջությամբ տեղավորվում է ԱՄՆ նավթային ռազմավարության մեջ։

Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Վենեսուելայի ուղղությունը։ Վաշինգտոնի ակտիվությունը Կարակասի շուրջ փաստացի նպատակ ունի վերահսկելի դարձնել Վենեսուելայի հսկայական նավթային պաշարները և ամրապնդել ԱՄՆ դիրքերը որպես առանցքային արտահանող և շուկայի կարգավորող։ Հորմուզի կայունացումը և Վենեսուելայի ռեսուրսների վերահսկումը միասին ձևավորում են գլոբալ մատակարարման կառավարման նոր կոնֆիգուրացիա։

Երկրորդ առանցքը Կասպից ավազանն է։ Իրանում նոր քաղաքական իրականության ձևավորման պարագայում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի վավերացումը կարող է ստեղծել նոր իրավաքաղաքական հիմքեր՝ ԱՄՆ ռեգիոնալ շահերի առաջխաղացման համար։ Այս հաշվարկներում կարևոր տեղ է զբաղեցնում TRIPP-ը, որը պետք է դիտարկել որպես ավելի լայն գեոռազմավարության մաս։ Եթե վավերացման արդյունքում ստեղծվեն նախադրյալներ Անդրկասպյան գազամուղի կառուցման համար, ապա ԱՄՆ-ը հնարավորություն կստանան ուժեղացնել ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, զսպել Ռուսաստանին և ազդել դեպի ԵՄ ածխաջրածինների արտահանման դիվերսիֆիկացիոն ռազմավարության վրա՝ TRIPP-ով: Վերջինիս նախատեսվող 500 մ լայնությունը արդեն իսկ վկայում է, որ նախագիծը շատ ավելի լայն կոնֆիգուրացիայի մասին է:

Երրորդ ուղղությունը Չինաստանն է։ Իրանը Չինաստանի համար առանցքային նավթամատակարարներից է։ Ու այս առումով Իրանի նկատմամբ ճնշումը տեղավորվում է ԱՄՆ-Չինաստան գեոտնտեսական պատերազմի տրամաբանության մեջ։ Նավթային հոսքերի վերահսկումը նշանակում է ազդեցություն Պեկինի արդյունաբերական և ֆինանսական կայունության վրա։

Վերջապես՝ դոլարի հարցը։ Նավթային շուկաների վերահսկումը ԱՄՆ-ի գլխավոր գեոքաղաքական գործիքի՝ դոլարի ամրապնդման առանցքային մեխանիզմներից է։ Վերջին հինգ տարում միջազգային գործարքներում դոլարի կշիռը նվազել է՝ 61%-ից հասնելով 41%-ի։ Նավթի շուկաներում ԱՄՆ դիրքավորման ուժեղացումը կարող է կանգնեցնել կամ նույնիսկ հետ շրջել այս միտումը։ Էներգետիկ հոսքերի դոլարայնացումը նշանակում է ֆինանսական լծակների վերականգնում։

Իսրայելի հարվածների ֆոնին նավթի գինն արդեն աճել է մոտ 3%-ով՝ մոտենալով 73 ԱՄՆ դոլարի։ Սա շուկայի առաջին արձագանքն է։ Սակայն հարցը ոչ թե կարճաժամկետ գնային տատանումներն են, այլ այն, թե ով է վերահսկելու հումքային միջանցքները և դրանցից բխող ֆինանսական հոսքերը։

Հարվածները պետք է դիտարկել որպես մեծ վերաձևավորման փորձ։ Խոսքը միայն Իրանի մասին չէ։ Խոսքը գլոբալ գեոտնտեսական ճարտարապետության վերահսկման մասին է»:

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիшն խաթարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ խաղաղության բանակցությունները․ Արաղչին՝ Լավրովին Շիրակի մարզում 100-ից ավելի բեռնատար, բքի պատճառով, չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնել Ի՞նչ կանեին մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության իրական, ադեկվատ պատասխանատուները այս պահին Այժմ մեր առջև իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա. քաղաքագետ Իրանում ՌԴ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին լքել երկիրը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով Իսրայելում փակվել է Բեն Գուրիոն օդանավակայանը. Lufthansa-ն դադարեցրել է բոլոր թռիչքները ՌԴ-ն պատրաստ է նպաստել խաղաղ լուծումների որոնմանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին Իրանի իշխանությունները դադարեցրել են համալսարանների և դպրոցների գործունեությունը Իսրայելի ուղղությամբ արձակվել է իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը Շիզիկների կազմակերպած շոուներից շեղվեք, մեծ կռիվ է սկսվում տարածաշրջանում․ Արեն Ապիկյան Հերթական հաղթանակը․ «Յանդեքս»-ը մի շարք խնդիրների լուծում կտա․ Մեսրոպ Մանուկյան «Խաղաղության» և անվտանգության անպատասխանատվություն․ Գեղամ Մանուկյան Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. ՀՀ ԱԳՆ Սա մեզ պարտադրված հայրենասիրական պատերազմ է․ Իրանի ԱԳՆ խոսնակ Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր շերտերը թոթափեն բռնակալnւթյան լուծը և ստեղծեն ազատ և խաղաղասեր Իրան․ Նեթանյահու Խամենեին լքել է Թեհրանը և տեղափոխվել է անվտանգ վայր Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածները միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում են․ Իրանի ԱԳՆ «Իսրայել-ԱՄՆ հարվածները. գեոտնտեսական մեծ հաշվարկը». Վահե Դավթյան Երբ հարևան երկրում ռազմական էսկալացիա է, իշխանության առաջին պարտականությունը ռիսկերի կառավարումն է, ոչ թե տեսախցիկի դիմաց ինքնաներկայացումը. Վլադիմիր Մարտիրոսյան Մինաբում աղջիկների տարրական դպրոցը դարձել է սիոնիստական ռեժիմի թիրախը․ զոհվել են աշակերտուհիներ․ IRNA «Հետո կասեն՝ «մենք բոլոր ռիսկերը նախապես հաշվարկել էինք․․․». Դավիթ Գալստյան Հայաստանից հարավ ավիահաղորդակցությունը փաստացի դադարեցված է Իրանում պատմել են հետագա հնարավոր գործողությունների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am