Պակիստանի հասցրած հարվածների հետևանքով Աֆղանստանի շրջաններից մեկում 21 մարդ է զոհվել
Պակիստանի զինուժի հարձակումների հետևանքով փետրվարի 26-ի երեկոյան 21 խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանի Պակտիկա նահանգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է աֆղանական «Բախտար» պետական լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ պակիստանցի զինվորականները ականանետներով հարվածներ են հասցրել Պակիստանին սահմանակցող Բարմալի շրջանի բնակելի տներին, որի հետևանքով զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 7 կին և 2 երեխա։ Հաղորդվում է նաև երեք վիրավորների մասին։
Աֆղանստանն արձագանքելով Պակիստանի ռազմաօդային ուժերի կողմից իր տարածքի ռմբակոծություններին՝ փետրվարի 26-ին այսպես կոչված Դուրանդի գծի ողջ երկայնքով ռազմական գործողություն է սկսել հարևան երկրի դեմ։ Այդտեղով է անցնում երկու երկրների միջև սահմանը, որը, սակայն, աֆղանական կողմը չի համարում օրինական։ Պակիստանը նույնպես հայտարարել է հարվածներ հասցնելու, իսկ ավելի ուշ՝ նաև Աֆղանստանի դեմ բաց պատերազմ մղելու մասին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
