2021-ի խոստումները ձախողել է, եկել է 2026-ի խոստումների ժամանակը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հանուն քվեի, հանուն իշխանությունը պահելու, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամենաանհավանական, խելացնոր քայլերի, պատրաստ է անգամ իր ընտանիքը «զոհաբերել», անձնական կյանքը դարձնել հանրային քննարկման առարկա, ամեն ինչ դնել զոհասեղանին, միայն թե վերընտրվի եւ մնա վարչապետի պաշտոնին։
Թոշակներն ու նպաստները, մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը բարձրացնելու, ջրամատակարարման գրաֆիկը պահպանելու, հայտարարագրման գումարների չափը մեծացնելու եւ այլ որոշումներ, ինչպես նաեւ՝ առաջիկայում վստահաբար տրվելիք բազում խոստումներ դրան են ուղղված: Ինչպես դրան են ուղղված Եկեղեցու դեմ արշավում հայտարարված հրադադարը, Վարչաբենդի ձեւավորումը, ներկուսակցական փրայմերիզների անցկացումը, կադրային տեղաշարժերը եւ այլն, որոնք քաղաքական տեխնոլոգիաների զինանոցից են: Այդ զինանոցից են նաեւ այն վերամբարձ հայտարարությունները, թե` եթե մենք չլինենք, խաղաղություն չի լինի, մենք չընտրվենք` Թրամփի ուղին չի կառուցվի։

Երեկ էլ նախընտրական այս թատրոնը համալրվեց եւս մեկով` Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը հայտարարեց ամուսնուց բաժանվելու, կառավարական ամառանոցից հեռանալու եւ վարձով ապրելու մասին։ Մի սրտաճմլիկ տեքստ էր պատրաստել, թե ինչ զրկանքներով ու զսպվածությամբ է այս տարիներին ապրել, որ մինչեւ անգամ հագուստի փող չի ունեցել, դիզայներների հագուստները «պռակատ» է վերցրել` հագել, ներկայացել պետական որեւէ արարողության, ապա վերադարձրել տերերին։ Խեղճի, չքավորի իմիջ ստեղծող զույգը, հավանաբար, հույս ունի, որ ընտրողը կկարեկցի իրենց, կարժեւորի վարչապետին, որ պետական բյուջեն կնոջ վրա չի վատնել, ու մի քանի ավել քվե կստանան։ Կամ էլ սրանով կհերքեն կոռուպցիայի մասին խոսակցությունները, «Իմ քայլը» հիմնադրամի վճարովի ընթրիքների թողած բացասական տպավորությունը:

Ի դեպ, ՔՊ կուլիսներում երեկ քննարկում էին, որ այս թատրոնի գաղափարը հենց Փաշինյանինն է, նա հասկանում է, որ իր կինը բարձր հակառեյտինգ ունի, որ հայկական իրականությունում նա հասցրել է «Սաշիկ 2» դառնալ, ուստի առաջարկել է Աննա Հակոբյանին՝ պաշտոնապես հեռանալ իր կյանքից․ գուցե այդ հեռացումը՝ թեկուզ չնչին, բայց օգնի իրենց համատեղ գործին` իր վերարտադրությանը։

Փաշինյանը, հավանաբար, մտածում է՝ ընտրողը մոռացել է 2021 թվականի իր ու իր խմբակի խոստումները եւ հույս ունի, որ այս անգամ էլ, մոլորեցնելով ընտրողին, կարող է երրորդ ժամկետում վերարտադրվել։
Իսկ ի՞նչ էր նա խոստանում հինգ տարի առաջ` 2021-ի հունիսի 20-ի ընտրությունների նախօրեին։ ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում ամենաշռայլ խոստումները տալիս էր Արցախի մասով` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորում, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, Արցախի հայերի իրավունքների ապահովմամբ` հակամարտության կարգավորում: Մինչ այդ էլ, երբ ողջ երկիրը նրա հրաժարականն էր պահանջում, սրտաճմլիկ ելույթներ էր ունենում` իրավիճակը փոխելու 6-ամսյա ժամանակ էր խնդրում եւ ճանապարհային քարտեզ հրապարակում: Խոստանում էր Արցախի բանակցային գործընթացը վերականգնել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով, եւ գերի ընկած անձանց շուտափույթ վերադարձնել, անհետ կորածների հարցը լուծել:

«Գերիները մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար»,- քարոզարշավին անամոթաբար հայտարարում էր Փաշինյանը: Այդ 1-2 ամիսն արդեն 5 եւ ավելի տարի է դարձել, որոնց գումարվել են նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք արդեն 2․5 տարի է՝ խոշտանգվում են Բաքվում։ Խոստանում էր խաղաղության պայմանագիր կնքել, բայց այն ընդամենը նախաստորագրվել է, Ադրբեջանի նախագահն էլ շարունակ տնային առաջադրանքներ է տալիս Փաշինյանին՝ Սահմանադրությունը փոխել, Հռչակագրից ազատվել, միջազգային հայցերից հրաժարվել եւ այլն։

Փաշինյանի թիմի՝ սոցիալական ոլորտում տված խոստումներն էլ են մնացել թղթի վրա։ «Գործազր­կությունն իջեցնել 10%-ից ցածր: Աղքատության մակարդակը նվազեցնել կրկնակի: Կենսաթոշակի միջին չափը 43 հազար 500 դրամից դարձնել 61 հազար դրամ: Նվազագույն կենսաթոշակը 26 հազար 500 դրամից դարձնել 37 հազար դրամ: Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել առնվազն 85 հազար դրամ»,- 2021-ի նախընտրական ծրագրում խոստանում էր Փաշինյանը: Տեսնենք, թե ինչ պատկեր է այժմ՝ պաշտոնական թվերով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2025-ի 3-րդ եռամսյակի տվյալներով, գործազրկության մակարդակը կազմել է 11,8%: Կենսաթոշակի միջին չափը` խոստացված 61 հազարի փոխարեն, կազմում է 49 հազար 32 դրամ։ Նվազագույն կենսաթոշակի չափը միայն 5 տարի անց, այն էլ՝ ճարահատյալ, բարձրացրել են. ապրիլի 1-ից` ընտրություններից 2 ամիս առաջ, մարդիկ 10 հազար ավելի կստանան: Չի կատարվել նաեւ նվազագույն աշխատավարձի չափին վերաբերող խոստումը։ Այժմ նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ է։

Այնպես որ, 2026-ի ընտրություն­ներից առաջ հնչած մեծամեծ խոստումներն էլ նույն ճակատագրին են արժանանալու, եթե մի հրաշքով ՔՊ-ն վերարտադրվի: Բայց իրականություն են դառնալու Ալիեւի «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի, 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու, Տիգրանաշենը վերցնելու եւ Զանգեզուրի միջանցքը ստանալու մասին խոստումները։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Փորձել են սպանել Փեզեշքյանին, իսկ Նիկոլը ճանապարհ է ընկել․ Աշոտ Անդրեասյան (video) Մերձավոր Արևելքի դառը ճշմարտությունն այն է, որ հանձնվելը հավասարազոր է մահվան․ իրանագետ Իսրայելի ուղղությամբ արձակվել է իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը Մասուդ Փեզեշքիանի նկատմամբ սպանութան փորձ է կատարվել Իրանում ամբողջությամբ անջատել են ինտերնետը Շարունակելու ենք քաղաքական ուղեգիծը՝ Արցախի ժողովրդի հայրենի բնակավայրեր վերադարձի ուղղությամբ «էդ Նիկոլի կնիկը գիտի միլիարդները ոնց ծախսի, մենք՝ չէ»․ կարծիքներ՝ Ապարանից (video) ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի վրա Իրանը կպատասխանի իր տարածքի վրա հարձակմանը․ ԻՀՊԿ Թրամփը սպառնացել է ոչնչացնել իրանական նավատորմը Իրանի նախագահը չի տուժել Իսրայելի. Mehr Ի՞նչ ես խոսում, Նիկո՛լ․․․ հիբրիդային պատերազմ հրահրողներին դու ես լցրել մեր երկիր․ Արշակ Կարապետյան (video) Եթե Իսրայելի հարվածը եղել է Թեհրանին, ապա թիրախավորվել է թերևս շատ կոնկրետ պաշտոնյա. քաղաքագետ Ես բացահայտել եմ ամբողջ կեղծիքն ու թալանը․ ինձ դատի են տվել․ Արթուր Չախոյան (video) Զոհվել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին. լրատվամիջոցներ ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ. Թրամփ Պայթյուններ են տեղի ունեցել Սպահանում, Ղոմում, Քարաջում և Քերմանշահում. Fars Իրանի նկատմամբ իսրայելական ագրեuիան առաջին հայացքից «տարօրինակ» է թվում՝ իր ոչ հուժկու բնույթով Պատասխանը կլինի ավերիչ. Թեհրանը պատրաստվում է պատասխան միջոցառումների #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հարվածում են Իրանի գերագույն առաջնորդի նստավայրին․ իրավիճակը պայթում է․ Վարդանյան (video) Իսրայելա-(ամերիկյան) հարվածների թիրախում է եղել Իրանի ղեկավարությունը. թյուրքագետ Իրանը փակել է իր օդային տարածքը Իրանի օբյեկտներին հարվածներ են հասցվում Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներից Բաժանում, որը ծաղրում են... (video) Ապրել՝ կյանքի առանցք դարձնելով եղբայրասիրությունը.միասնական աղոթք` Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am