Պռոշյանում բախվել են մեքենաներ․ կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի սկզբնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գոռ Մ․-ի վարած «JAC» մակնիշի բեռնատարը, 57-ամյա Հմայակ Ծ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը և Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Սիրանուշ Ա․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները, իսկ 15 րոպե հետո նույն վայրում, 38-ամյա Կարեն Ա․-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով վարորդներից Գոռ Մ․-ն և «Ford Fusion»-ի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Առաքելյանը և Տիգրան Քեֆոյանը։Վթարների մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարների փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթներ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով «Toyota Corolla»-ն եղել է ուսումնական ավտոմեքենա, որի վարորդը եղել է սովորող, իսկ ճանապարհը պատված է եղել մերկասառույցի շերտով։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Պակիստանի հասցրած հարվածների հետևանքով Աֆղանստանի շրջաններից մեկում 21 մարդ է զոհվել #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Փորձել են սպանել Փեզեշքյանին, իսկ Նիկոլը ճանապարհ է ընկել․ Աշոտ Անդրեասյան (video) Մերձավոր Արևելքի դառը ճշմարտությունն այն է, որ հանձնվելը հավասարազոր է մահվան․ իրանագետ Իսրայելի ուղղությամբ արձակվել է իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը Մասուդ Փեզեշքիանի նկատմամբ սպանութան փորձ է կատարվել Իրանում ամբողջությամբ անջատել են ինտերնետը Շարունակելու ենք քաղաքական ուղեգիծը՝ Արցախի ժողովրդի հայրենի բնակավայրեր վերադարձի ուղղությամբ «էդ Նիկոլի կնիկը գիտի միլիարդները ոնց ծախսի, մենք՝ չէ»․ կարծիքներ՝ Ապարանից (video) ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի վրա Իրանը կպատասխանի իր տարածքի վրա հարձակմանը․ ԻՀՊԿ Թրամփը սպառնացել է ոչնչացնել իրանական նավատորմը Իրանի նախագահը չի տուժել Իսրայելի. Mehr Ի՞նչ ես խոսում, Նիկո՛լ․․․ հիբրիդային պատերազմ հրահրողներին դու ես լցրել մեր երկիր․ Արշակ Կարապետյան (video) Եթե Իսրայելի հարվածը եղել է Թեհրանին, ապա թիրախավորվել է թերևս շատ կոնկրետ պաշտոնյա. քաղաքագետ Ես բացահայտել եմ ամբողջ կեղծիքն ու թալանը․ ինձ դատի են տվել․ Արթուր Չախոյան (video) Զոհվել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին. լրատվամիջոցներ ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ. Թրամփ Պայթյուններ են տեղի ունեցել Սպահանում, Ղոմում, Քարաջում և Քերմանշահում. Fars Իրանի նկատմամբ իսրայելական ագրեuիան առաջին հայացքից «տարօրինակ» է թվում՝ իր ոչ հուժկու բնույթով Պատասխանը կլինի ավերիչ. Թեհրանը պատրաստվում է պատասխան միջոցառումների #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հարվածում են Իրանի գերագույն առաջնորդի նստավայրին․ իրավիճակը պայթում է․ Վարդանյան (video) Իսրայելա-(ամերիկյան) հարվածների թիրախում է եղել Իրանի ղեկավարությունը. թյուրքագետ Իրանը փակել է իր օդային տարածքը Իրանի օբյեկտներին հարվածներ են հասցվում Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներից Բաժանում, որը ծաղրում են... (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am