Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ գործող իշխանությունները ցանկանում են նոր ծրագիր գնել՝ ընդդիմախոսներին, լրագրողներին և անգամ յուրայիններին գաղտնալսելու համար։ Որ փաշինյանական իշխանությունը մեծ գումարներ է ծախսել՝ գաղտնալսող լրտեսական ծրագիր գնելու համար, հայտնի էր դեռ շատ վաղուց։ Թեպետ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել, բայց ոլորտի փորձագետները նշում էին, որ Հայաստանում օգտագործվել է իսրայելական «NSO Group»-ի «Pegasus» ծրագիրը։

Միևնույն ժամանակ, շշուկներ կային, որ Հայաստանում նաև «Intellexa» ընկերության «Predator» լրտեսող ծրագիր է օգտագործվել։ Ընդ որում, իշխանությունն ավելի շատ յուրայիններին էր գաղտնալսել՝ նրանց դեմ կոմպրոմատներ հավաքելու համար։

Հայտնի է, որ հայաստանյան առնվազն 12 հանրային գործիչ թիրախավորվել էր իսրայելական «Pegasus» լրտեսող ծրագրի միջոցով: Այդ մասին, մասնավորապես, հայտ նի էր դար ձ ե լ « A m n e s t y International»-ի զեկույցի արդյունքում։

Օրերս հայտնի դարձավ, որ իսրայելական ընկերությունը դադարեցրել է ծրագրի վաճառքը։ «Pegasus»-ը դեռ 2021 թվականին հայտնվել էր ԱՄՆ կառավարության «դաշնային սև ցուցակում»՝ լրտեսական գործունեության համար, թեև դրանից հետո դեռ երկար ժամանակ օգտագործվել է տարբեր երկրների իշխանությունների կողմից։

Այժմ, «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, փաշինյանական իշխանությունը տենդագին փնտրտուքների մեջ է, նոր ծրագիր է ցանկանում գնել, քանի որ տեխնիկապես չի կարողանում գաղտնալսել կապի որոշակի միջոցներով։ Ըստ աղբյուրի, բանակցություններ են վարում կիպրական և ավստրիական երկու ընկերությունների հետ՝ նրանց ծրագրային ապահովումը գնելու և գաղտնալսումները շարունակելու համար։

Հատկապես այսօր, երբ իշխանության դիրքերը գնալով թուլանում են, իսկ ընդդիմադիր դաշտում ուշագրավ վերադասավորումներ են կատարվում, Նիկոլ Փաշինյանին օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Իսրայելա-(ամերիկյան) հարվածների թիրախում է եղել Իրանի ղեկավարությունը. թյուրքագետ Իրանի օբյեկտներին հարվածներ են հասցվում Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներից Բաժանում, որը ծաղրում են... (video) Ապրել՝ կյանքի առանցք դարձնելով եղբայրասիրությունը.միասնական աղոթք` Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում լքել Իրանի և Իսրայելի տարածքը 2021-ի խոստումները ձախողել է, եկել է 2026-ի խոստումների ժամանակը. «Հրապարակ» Ուստա, ԵՄ-ն փողը չի տվել. «Փաստ» Վերջին շանսն են տվել. «Հրապարակ» Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանին. ՊՆ Պռոշյանում բախվել են մեքենաներ․ կան վիրավորներ ԱՆԻՖ-ի «առեղծվածը». ինչ են բացահայտում պաշտոնական թվերը. «Փաստ» Փաշինյանական ռեժիմը փակել է ոչ միայն արցախյան էջը, այլև չտեսնելու է տալիս պատմական ոճիրը Կարապետյանի աճող վարկանիշը կարող է ստիպել համակարգին` վերանայել խաղի կանոնները. «Փաստ» Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը՝ ավտոճանապարհներին Երևանի թիվ 82 դպրոցում 13-ամյա տղան վայր է գցել համադասարանցուն, հետո հարվածել որովայնի շրջանում Իշխանությունները «զենք գտնելու» օպերացիա են սկսել. «Հրապարակ» Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ» Ի՞նչ ունեցվածքով հեռացավ Աննա Հակոբյանը առաջին տիկնոջ կարգավիճակից. «Ժողովուրդ» Ոչ ոք բարոյական արդարացում չունի պնդելու՝ պահպանել Արցախի տարածքային պատկանելությունն Ադրբեջանին ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում. «Հրապարակ» Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am