Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ

Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում նախօրեին կրակոցների հետևանքով մահացած հայտնաբերված զինծառայող Նարեկ Հակոբյանը Աբովյան համայնքից էր։ Նա ծառայության էր մեկնել 2024 թվականի ամռանը և մի քանի ամսից արդեն զորացրվելու էր։

NEWS.am—ը զրուցել է ինչպես դպրոցի տնօրենի, այնպես էլ մահացած զինծառայողի հարևանների հետ։ Վերջիններս հայտնում են, որ իրենց տեղեկություններով և ինչպես համացանցում են կարդացել, այս դեպքին նախորդել է այն վիճաբանությունը, որի ժամանակ հայհոյանքներ են եղել և դրա պատճառով էլ արդեն կրակոցներ են եղել և զինծառայողը մահացել է։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել և կա մեկ ձերբակալված։

Աբովյանի թիվ 5 դպրոցի տնօրենի պաշտոնակատար Գոհար Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց. ««Առավոտյան դպրոց հաճախելով լսում ենք մի ցավալի լուրի մասին, որ Գեղարքունիքի զորամասերից մեկում զինվոր է զոհվել և այդ զինծառայողը դպրոցի աշակերտ Նարեկ Հակոբյանն է։ Նարեկ Հակոբյանը դպրոց ընդունվել է չորրորդ դասարանից իր քույրիկի հետ միասին, քույրիկը առաջին դասարան, ինքը չորրորդ դասարան։ Իններորդ դասարանն ավարտել է 2021 թվականին, այնուհետև ուսումը շարունակել այլ ուսումնական հաստատությունում։

Նարեկին 6-9–րդ դասարաններում ես ինքս դասավանդել եմ ինֆորմատիկա առարկա, դասերի ընթացքում ինքը բավականին ակտիվ աշակերտ էր, աչքի ընկնող, միշտ պատրաստակամ։ Կարողանում էինք ցանկացած հարցով դիմել, ցանկացած հարցում վստահ լինել Նարեկի վրա։ Կարող եմ նաև փաստել, որ Նարեկ Հակոբյանը իր ուսումնառության տարիներին վայելել է և ուսուցչական անձնակազմի, և ծնողների, և աշակերտների սերն ու հարգանքը։

Նարեկը պատվախնդիր աշակերտ էր և կարողանում էր իր շուրջը տեսնել միայն բարին, միայն դրականը, դա էր պատճառը, որ երբեմն աչքի էր ընկնում և տնօրինության կողմից, և ուսուցչական անձնակազմի կողմից։

Դեպքը շատ ծանր է ամբողջ ուսուցչական անձնակազմի համար, նույնիսկ աշակերտական անձնակազմի համար, որոնք Նարեկի սովորելու տարիներին ճանաչել են Նարեկին։ Ամբողջ ուսուցչական անձնակազմով խոնարհվում ենք Նարեկի ընտանիքի առջև, փառք ու պատիվ մեր զինվորին և տա Աստված, որ երբևէ ոչ մի դեպք, ոչ մի դպրոցի աշակերտի մասին, ոչ մի երեխայի մասին նման լուր ոչ մեկս չլսենք։ Միայն խաղաղություն լինի մեր աշխարհին, մեր հայոց երկրին»։

Նարեկի հարևաններից Ռուզաննա Գրիգորյանն ասաց. «Սոցիալական ցանցերով եմ լսել ու շոկի մեջ էի։ Ճնշումս 200 էր բարձրացել, չէի հասկանում, գիշերը չեմ քնել։ Զինվորը մեր հարևանն է, այստեղ են ապրել, մեզ մոտ է մեծացել, շատ խելացի, խելոք երեխա է եղել, շատ մարդասեր, մարդամոտ, օգնել է բոլորին։ Սիրտս ցավում է, անգամ չեմ կարող խոսել։

Շուտով պետք է զորացրվեր, ծնողները Գերմանիայում են, հայրը գնացել էր բուժման նպատակով։ Տանը երկու տղա, երկու աղջիկ են, մեծ աղջիկը ամուսնացած է, երկու թոռ ունեն։ Լավ ընտանիք է, լավ մարդիկ էին։

Կարգուկանոն չունի բանակը, որ անմեղ երեխեքը զոհ են դառնում։ Ծնողները ջահել են, թոռնիկիս հետ է մեծացել Նարեկը։ Թող նման բան անողը պատասխան տա, թևերը կոտրվեն։ Ասում են՝ գնան բանակ, կատարյալ մարդ դարձած հետ գան։ Խուժան-խուլիգաններին տանում, լցնում են այնտեղ, կարգուկանոն չկա։ Թող պատասխան բոլորը։

Իբրև հայհոյել են, կռիվ է եղել, բայց դա հարցի լուծում չի, անողը պատասխան պիտի տա»։

Նարեկի հարևաններից է նաև սերիալներից հայտնի դերասան Արտավազդ Հովհաննիսյանը, ով NEWS.am—ի հետ զրույցում նշեց, որ ապշած են տեղի ունեցածից. «Ճանաչել ենք որպես լավ տղա, որպես լավ երիտասարդ, չեմ կարողանում ոչ մի բառ ասել։ Նայում ես ու չես հավատում, ուղղակի չես հավատում։ Այսօր հայը հային է արդեն սպանում, չեմ կարողանում նույնիսկ խոսել։ Լավ ջահել, սիրուն երիտասարդ, մի հատ պայծառ լույս տղա, ի՞նչ ասեմ։ Ինչ ուզում է լինի, չի կարող հայ տղան հայ տղու վրա, բանակում զենք բարձրացնի։ Միակ բանը, որ այսօր պիտի լինի, նորից երևի պիտի գա հին ժամանակների նման, որ բանակում ծեծ լինի։ Մենակ այդպես կարող են նորից սանձել այս ջահելությանը, այս ջահելությանը պիտի սանձել»։

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am