Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից

Ամերիաբանկին հաջողվում է միևնույն ժամանակ լինել բավականաչափ հաճախորդամետ՝ անհատականացված սպասարկում ապահովելու և բավականաչափ հզոր՝ շուկայում լուրջ կշիռ ունենալու համար:

Այն ունիվերսալ բանկ է, որն առաջարկում է ֆինանսական ծառայությունների համապարփակ փաթեթ։ Ամերիաբանկն արդյունավետ ծառայություններ է մատուցում թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ խոշոր բիզնեսներին՝ առաջնորդվելով բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքով:
Այսօր, երբ Հայաստանը վերագտնում է իր կապերը աշխարհի հետ և ամրապնդում ներդրողների վստահությունը, Ամերիաբանկը կանգնած է երկրի ֆինանսական փոխակերպման ակունքներում: Արտակ Հանեսյանի ղեկավարությամբ բանկը վերածվել է հենասյունային կառույցի, որը համատեղում է մեծ մասշտաբներն ու նորարարությունը:

Ամերիաբանկը մշտապես առանձնացել է շուկայում՝ վերաիմաստավորելով բանկային գործի մշակույթը Հայաստանում: «Ամերիաբանկը պարզապես բիզնես չէ, այն մարդկանց շուրջ կառուցված միջավայր է», – նշում է պարոն Հանեսյանը։ Բանկն առաջինն էր, որ ներդրեց իրապես հաճախորդամետ մոդել՝ հիմնված անհատականացման և երկարատև փոխհարաբերությունների վրա։ «Անհատականացման առումով մենք գործում ենք «բուտիկ» բանկի սկզբունքով, բայց ունիվերսալ բանկի մասշտաբայնությամբ և հասանելիությամբ՝ սպասարկելով կորպորատիվ և մանրածախ հաճախորդների, ներդրողների և հանրության լայն շերտերի», – ասում է նա։

Հանեսյանի խոսքով, այսօր հաճախորդների գործարքների 99%-ը կատարվում է մասնաճյուղերից դուրս, օնլայն բանկինգի օգտագործման ցուցանիշը կազմել է 80%: Հայաստանի` բանկային ծառայություններից օգտվող բնակչության 30%-ից ավելին օգտվում է Ամերիաբանկի ծառայություններից՝ չնայած այն հանգամանքին, որ հաստատությունն ամբողջ երկրի տարածքում ունի ընդամենը 28 մասնաճյուղ։

MyAmeria, MyHome, MyCar և MyInvest հարթակները թույլ են տալիս ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ հաճախորդներին և Սփյուռքին անխափան կերպով օգտվել բանկային ծառայություններից, ստանալ վարկավորում, կատարել ներդրումային և անշարժ գույքի գործարքներ։

ՓՄՁ-ների համար բանկը ստեղծել է ամբողջությամբ թվային էկոհամակարգ, որը թույլ է տալիս ընկերություններին գրանցվել, հաշիվներ բացել և ստանալ օնլայն սքորինգային վարկեր։ «Մրցակցության հիմքում մենք դրել ենք ոչ թե ֆինանսավորման պայմանները, այլ որակն ու սպասարկումը», – նշում է Արտակ Հանեսյանը։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև կին ձեռներեցներին. վերջին 12 ամիսների ընթացքում բանկը կնքել է մոտ 800 միլիոն ԱՄՆ դոլարի գործարքներ, և այս գումարի զգալի մասը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների և ՓՄՁ-ների ֆինանսավորմանը։ «Կանանց կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերություններին բնորոշ են պատասխանատվության բարձր մակարդակն ու թափանցիկությունը, և մեզ համար իրապես մեծ հաճույք է նրանց հետ համագործակցելը»:

Մասշտաբը՝ որպես զարգացման գրավական

Ամերիաբանկի մասշտաբը թույլ է տալիս ֆինանսավորել Հայաստանում իրականացվող ամենահավակնոտ նախաձեռնությունները։ Մոտ 4.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելով և երկրի 1000 խոշորագույն հարկատուներից մոտ 80%-ի հետ գործընկերային հարաբերություններով՝ բանկը դարձել է ենթակառուցվածքների, էներգետիկայի (այդ թվում՝ վերականգնվող էներգիայի), տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտների ֆինանսավորման առաջատարը։ Հայաստանի նշանակալի նախագծերից շատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն ֆինանսավորվում են Ամերիաբանկի կողմից, ինչն ընդգծում է դոլարային բազմամիլիոն ներդրումներ կատարելու վերջինիս կարողությունը։

Ներդրողների և Սփյուռքի համար Ամերիաբանկը վստահելի հարթակ է։ Իր ներդրումային բանկինգի, իրավաբանական և խորհրդատվական կարողությունների շնորհիվ բանկը տրամադրում է գործարքների իրականացման համապարփակ աջակցություն՝ նախնական հետաքրքրվածությունից մինչև իրագործման փուլ։

Սփյուռքի հաճախորդները, մասնավորապես Կալիֆոռնիայում բնակվողները, կարող են հեռավար եղանակով հաշիվներ բացել, ստանալ անհատականացված պայմաններով հիփոթեքային վարկեր և կատարել ներդրումներ՝ մշտապես կապված մնալով Հայաստանի հետ։ Հայաստանը պատրաստ է դառնալ տարածաշրջանային կենտրոն, իսկ Ամերիաբանկը նպաստում է այդ խոստման իրագործմանը։

դիտվել է 646 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին Այս ընտրությունների ամբողջ խայտառակությունը․․․ (video) Գագիկ Ծառուկյանը հանգիստ չի տալիս Փաշինյանին (video) Փաշինյանի նյարդերը չեն դիմանում․․․ բորբոքվեց հարցուպատասխանի ժամանակ (video) «Դրանք հայ զինվորնե՞ր չէին․ ու՞մ էր Նիկոլը բերել տվել ընտրատեղամասեր» (video) Հունիսի 7-ին, ժամը 19։30 Նիկոլը «թքել է»․ Աշոտ Անդրեասյան (video) Ո՞նց եք մտել շենք․ վեճ՝ Փաշինյանի և լրագրողի միջև (video) «Նիկոլը ցմահ նստելու է բանտում, ասեմ՝ երբ և ինչպես»․ ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Ի՞նչ է լինելու, եթե Պուտինը չճանաչի Հայաստանի ընտրությունները․ Փաշինյանի արձագանքը (video) Եթե Դուք եք որոշում, ԿԸՀ-ն ինչի՞ համար ենք պահում. լրագրողի դիպուկ հարցը՝ Փաշինյանին (video) CNN. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են «Շակա՛լ, լավ իմացիր. ընդդիմությունը մանդատները վերցնելու է, ու…». Տարեց կնոջ կարևոր կոչը (video) Փաշինյանը՝ ՀՀ–ին ՀԱՊԿ–ից հեռացնելու մասին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ Ի.Ա.-ն պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսինների կողմից․ՔԿ Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 94,01 դոլարի Մեկ տարում ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմել ցանկացողների թիվը նվազել է 20%-ով Գյումրիում կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասել է մինչև 1,5 մետր Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները Հորմուզի նեղուցը փակ է բոլոր նավերի տեղաշարժի համար. Pars Today «Շակալնե՛ր, թող հաշվեն փաստերով․ հայ ազգի առաջ գիտե՞ք ոնց եք պատասխան տալու». Մանուել Մանուկյան (video) Հենց ՔՊ-ի շտաբում անցկացրել են իրենց կուսակցության «հոգեհանգիստը». Էդիկ Անդրեասյան (video) ԱՄՆ-ը լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանին Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am