ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ

Օրերս Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից հայտարարած 5000 հատ կոստյումների ու 6000 զույգ կոշիկի տենդեռը շահել է Ջեկի Չանի TenderCh ընկերությունը։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։

«Լռիվ լուրջ։ Բայց հիմա ավելի մանրամասն՝

Որպեսզի պատկերացնեք թե ինչ աբսուրդի աստիճանի վատա կազմակերպվում Հայաստանի Հանրապետության տարբեր կառույցների կարիքների համար իրականացվող տենդեռները, ընդամենը պետք է մուտք գործել E-AUCTION -ի կայք և փորձել մասնակցել որևէ տենդեռի։

Փաստացի ցանկացած մարդ, երկր մոլորակի ցանկացած կետից (օրինակ Գյանջայից, Անկարայից կամ Նիժնի Տապըռից) կարող է մուտք գործել ՀՀ կառավարության ենթակա տենդեռի կայք, առանց որևէ կազմակերպությամբ կամ անձը հաստատող փաստաթղթով իդենտիֆիկացիա անցնելու, մասնակցել ՀՀ ցանկացած կարիքների համար հայտարարված տենդեռի՝ գրելով կեղծա կոնտակտային տվյալներ (այս դեպքում նաև ստորացուցիչ ծիծաղելի), առաջարկել ծիծաղելի էժան գին, շահել տենդեռը և կորչել՝ կոլապսի ենթարկելով ամբողջ գործընթացը։

Այս դեպքում «Ջեկի Չանը» Ոստիկանների կոշիկների տենդեռը առաջարկվող 16500 դրամի փոխարեն շահել է 702 դրամով, տենդեռը կայացել է, Ջեկին հաղթել է, բայց Ջեկիի կոնտակտները չկան, ոչ էլ որևէ բանկային երաշխիքի տվյալ կար (ինչն իմիջայլոց պարտադիր էր)։ Հետո ձևավորվել է հանձնաժողով, տենդեռը չեղարկել, բայց ուշադրություն 10 օր ժամանակ տվել, որ սպասեն Ջեկի Չանը կբողոքի թե չէ։

Արդյունքում չեղարկման օրվանից դեռ մեկ ամիս էլ պետք է, որ նոր տենդեռ հայտարարվի ու նորի դեպքում նորից կարա նույնը լինի ու ասենք մեկ տարի ոստիկանները մնան առանց կոստյում ու կոշիկ։

Էս նույնը կարա լինի օրինակ բանակի դեպքում կամ ասենք մանկապարտեզների սնունդի։

Լուսանկարը գեներացված է ԱԲ-ով, փաստաթղթերն՝ իրական։

Ցանկացած լրատվամիջոցի պատրաստ եմ տրամադրել թղթերը և տալ մեկնաբանություն, քանզի այս հարցի բարձրաձայնումն ու շտապ լուծում տալը շատ կարևոր է»,-գրել է նա։

դիտվել է 357 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր Ուկրաինան և ՌԴ-ն համաձայնության են եկել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման համար տեղային հրադադարի շուրջ Ո՞ր ուժին է պատրաստվում միանալ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Աննա՛, ոչ ոք չի մոռանալու՝ ինչ ես արել 44-օրյա պատերազմի ժամանակ․ Նաիրա Գևորգյան (video) Բա տենց մարդուն կտանեն բե՞րդ․ լրիվ սխալ է, երկիրը լրիվ սխալ է․ Հարցում (video) «Նիկո՛լ, Հայաստանի ամբողջ ռեսուրսները տվեցիր թուրքերին, հիմա էլ եթիմ ես խաղում, իբր կնիկ չունես» (video) Թող Աստված մեր ղեկավարներին խիղճ տա, որ իմանան՝ վերևն Աստված կա․ Հարցում (video) Աննա՛, ձեր «կեղտոտ նախիրին» զբաղեցնելու համար բաժանությու՞ն ես մտածել․ Շաքարյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am