Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը համաձայնության են եկել տեղային հրադադարի շուրջ՝ Զապորոժիեի ատոմակայանը սնուցող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է X հարթակում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գրառման մեջ։
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջնորդությամբ կնքված ևս մեկ տեղային հրադադար այժմ ուժի մեջ է մտել՝ Զապորոժիեի ատոմակայանի 330 կՎ լարման պահուստային էլեկտրամատակարարումը վերականգնելու համար», – նշված է գրառման մեջ։
ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի խոսքով՝ ականազերծման աշխատանքները շարունակվում են՝ վերանորոգման խմբերի անվտանգ մուտքն ապահովելու համար։
Վերջին ամիսներին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մի քանի տեղային հրադադար է հայտարարվել, որոնց ընթացքում վերանորոգման խմբերը վերականգնել են վնասված էլեկտրահաղորդման գծերը։
Գրոսին ավելի վաղ հայտարարել էր, որ հունվարին գործակալությունը խորհրդակցություններ է սկսել Զապորոժիեի ատոմակայանի վնասված 330 կՎ լարման բաշխիչ սարքից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա ժամանակավոր հրադադարի գոտի հաստատելու վերաբերյալ։
Մարտական գործողությունների պատճառով վերջին պահեստային 330 կՎ էլեկտրահաղորդման գիծն անջատվել է, և կայանն այժմ կախված է միայն մեկ գործող 750 կՎ լարման գծից։
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը