Ի՞նչ ունեցվածք է կուտակել կառավարական առանձնատնից «վարձով տուն տեղափոխված» Աննա Հակոբյանը

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր՝ փետրվարի 27-ին հայտարարեց, թե իրենց ամուսնությունը ավարտվել է, ինքը լքում է կառավարական առանձնատունը, տուն չունի, վարկով տուն են գնել նորակառույցում, որը դեռ չի կառուցվել-ավարտվել, այնպես որ գնում է վարձով ապրի, դղյակներ չունի, ավտոմեքենա չունի, հաշվեհամարին տան վաճառքից մնացած գումար կա, որի թիվը, իբր, չի հիշում, իր քարտին կա 5 միլիոն դրամ, որով պետք է ապրի։

Իսկ ի՞նչ ունի Աննա Հակոբյանը, ըստ հայտարարագրի։ Աննա Հակոբյանը վերջին անգամ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրել է 9 ամիս առաջ՝ 2025 թվականի մայիսի 27-ին։

Եվ այսպես, «ավտոմեքենա չունեցող» Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 տրանսպորտային միջոց՝

2008 թվականի արտադրության «Նիսսան»
2006 թվականի արտադրության «Ռենաուլտ»
2004 թվականի արտադրության «ՎԱԶ»
Հայտարարագրել է վերոհիշյալ բնակարանը՝ նորակառույց շենքում, նաև՝

Միանձնյա սեփականությամբ բնակարան է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը 2024թ․ վաճառել է 45 մլն 500 հազար դրամով
Բաժնային սեփականությամբ բնակարան Երևանում, որը ժառանգություն է ստացել 2006թ։
Ինչ վերաբերում է գումարին, Աննա Հակոբյանը հայտարարագրել է

49 մլն 350 հազար դրամի փոխառություններ «Իջևանատուն» ՓԲԸ-ից։
13 մլն 259 հազար 798 դրամ աշխատավարձ՝ «Իմ քայլը» հիմնադրամից
2 մլն 500 հազար դրամ՝ աշխատավարձ՝ «ԴԱՐԵՍԿԻԶԲ» ՍՊԸ-ից («Հայկական ժամանակ»)։
40 հազար դոլար ավանդ՝ բանկում
10 միլիոն դրամ ավանդ՝ բանկում
3 մլն 622 հազար 308 դրամ դրամական միջոցներ
8500 դոլար՝ կանխիկ դրամական միջոցներ
650 հազար դրամ՝ կանխիկ դրամական միջոցներ։
Աննա Հակոբյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 105 մլն 876 հազար 371 դրամ

yerevan.today

դիտվել է 1437 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am