Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների

Ակտիվիստ Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների, այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր ինձ հրավիրել էին զինվորական կոմիսարիատ, որտեղ տեղեկացրին, որ իմ տվյալները ստացել են անվանական կարգով՝ ինձ 25-օրյա վարժական հավաքներին ներգրավելու նպատակով։

Ինձ լռեցնելու նպատակով իմ նկատմամբ կազմակերպվել է մահափորձ, մշտապես ապօրինի՝ առանց իրավական հիմքերի ինձ ձերբակալել են, պրո-թուրքական կուսակցության չգրանցվելու պատճառով առանց որևէ իրավական հիմքի ինձ երեք օրով կալանավորել են, հարուցել են մի շարք շինծու քրեական գործեր։ Այդ աբսուրդային և շինծու քրեական գործերից մի քանիսի շրջանակում ներկայումս դատարանում ինձ դատում են։ Իմ նկատմամբ կիրառվել են տարբեր քաղաքական ճնշումներ։ Երբ պարզ դարձավ, որ այդ միջոցներով հնարավոր չէ սահմանափակել կամ լռեցնել իմ գործունեությունը, կայացվեց որոշում ինձ ներգրավելու 25-օրյա վարժական հավաքների անմիջապես ընտրություններից առաջ՝ փորձելով սահմանափակել իմ կոռուպցիոն բացահայտումների գործունեությունը։

Բանակում չծառայածները, բանակից թռածները, կարծում են, թե հնարավոր է ինձ լռեցնել կամ վախեցնել վարժական հավաքներով։

Բանակում չծառայածների, բանակից թռածների համար դժվար է հասկանալ, որ ինձ համար իմ երկրի պաշտպանության գործին ծառայելը պատիվ է։ Այն, ինչ էլ ես հիմա անում եմ, իմ երկիրը պաշտպանում եմ ներքին թուրք թալանչիներից։

Ստացվում է` Արցախը հանձնելով, այլևս Արցախում բանակի համար զինվորի համալրման անհրաժեշտություն չկա, և ՀՀ-ում պարտադիր զինվորական երկու տարվա ծառայությունը դարձնում են 1,5 տարի։ Եռամսյա վարժական հավաքները դառնում են 25-օրյա, և այս ամենի ֆոնին, անմիջապես ընտրություններից առաջ, զինվորական կոմիսարիատը, ստացած իմ անվանական տվյալների համաձայն, ինձ ներգրավում է 25-օրյա վարժական հավաքների։

Նշեմ նաև, որ ինձ վարժական հավաքների էին հրավիրել նաև 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, երբ հավաքները եռամսյա էին, այլ ոչ թե 25-օրյա»։

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Չզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին․․․Նիկոլը «փրգվավ» Աննայից Ազատության համը տեսած կնոջը դժվար կլինի հետ բերելը․ Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան «ԱԱԾ-ից ինձ գիտե՞ք՝ ինչ են ասել․․․ Փաշինյանը գժվել է»․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Մահացել է երգիչ Գագիկ Հարությունյանը «Ծանոթներ կորան Սումգայիթում,մինչև այսօր չկան…Թուրքը դեռ ձեր կոկորդից է կծելու». Աննա Այվազյան (video) Իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է. Դավիթ Վարդանյան «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի ընտրություններին Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զեկույց է ներկայացրել Արցախի հարցով հետաքննության հարթակին Նիկոլ ու Աննա՛, ձեր շոուով չեք ստիպելու մոռանանք Բաքվի հայերի ցեղասպանության հիշատակման օրերը (video) Բոլոր աղետների օրերին քո հայասպան կերպարները հիշում ենք, ու օրը գալու է՝ քեզ էլ, քո չամուսնուն էլ, հիշեցնելու ենք․․․ Այս հայտարարությունից հետո Հայաստանի ժողովուրդը պետք է շատ անհանգստանա․․․ Բա մեզանից ե՞րբ եք բաժանվելու, ե՞րբ ենք ձեզանից պրծնելու․․․ Երբեք մի ասա` երբեք. Մխիթարյանը պատասխանել է կարիերան ավարտելու և ապագայի վերաբերյալ հարցերին Այ էս նկարն, օրինակ, ներելու չի։ Սա հայության դեմ այս զույգի գիտակցված հանցանքների սիմվոլիկ խտացումնա․ Մխոյան Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների Հայկ Եղյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ Փաշինյանի հասցեին քննադատական խոսքեր ասելու համար Թող էդ 10․000 ն էլ չտա, միայն թե գնա․ Հարցում (video) Լու՞րջ ես ասում, Աննա՛․․․ խեղճ կին է խաղում․ Մանուել Մանուկյան (video) «ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը միավորվում են Ռուզաննա Խաչատրյանին վերաբերող գործը մուտք է եղել դատարան․ մեղադրանք է առաջարդվել նաև նրա 2 ազգականի Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի մի մասը Արտակարգ իրավիճակ՝ Նիգավան-Սպիտակ ճանապարհին․ 100-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել #ՀԻՄԱ․ «Աննա՛, Նիկո՛լ, դե հիմա լսեք՝ ինչ եմ ասում ձեր բաժանության մասին»․ Աննա Այվազյան (video) Հիմա լսե՛ք՝ բանակում մահերի մասին ինչ են թաքցնում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ես Աննային ամուսնության առաջարկ եմ անում, ասեմ ինչու․ Վահե Մովսիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am