Առինջի բնակիչը ահազանգել է․կոտրել են տան պատուհանը, գողացել 9 հազար դոլար․ երկու անձ կալանավորվել է

Այս տարվա հունվարի 26-ին Առինջ գյուղի մի բնակիչ ահազանգել էր Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ իր բացակայության ընթացքում կոտրել են տան պատուհանն ու գողացել 9 հազար դոլար։

Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։

Մինչ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկում էին բացահայտմանն ուղղված միջոցառումներ՝ փետրվարի 6-ին ստացվեց նմանատիպ ևս երկու ահազանգ, երկուսն էլ Վերին Պտղնի գյուղից։ Մի դեպքում խառնել ու թալանել էին տունը՝ թողնելով ոտնահետքեր, մյուս դեպքում՝ ոչինչ չգողանալով փախել էին։

Հետքերը հուշում էին, որ գողություններին մասնակցել է առնվազն երկու անձ։ Կոտայքի քրեական ոստիկանների վարկածով երեք դեպքն էլ նույն անձանց գործն է։

Այս տրամաբանությամբ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ բնակարանային գողություններն ու փորձը կատարել են մայրաքաղաքի բնակիչներ 31-ամյա և 27-ամյա տղամարդիկ։ Ավելին, քրեական ոստիկաններին հաջողվեց նաև փաստով բռնել նրանց։

Փետրվարի 14-ին տղամարդիկ կենցաղային իրերի գողություն կատարեցին նաև մայրաքաղաքի Բագրևանդի փողոցի մի տնից, և նույն փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայով տեղափոխում էին գողոնը, երբ Կոտայքի քրեական ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ, ժամը 15․35-ին Արշակունյաց պողոտայում երեքին էլ ձերբակալեցին ու տեղափոխեցին Քրեական ոստիկանության մարզային վարչություն։

31 և 27 տարեկան տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրանք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ես Աննային ամուսնության առաջարկ եմ անում, ասեմ ինչու․ Վահե Մովսիսյան (video) Նիկո՛լ, Աննա՛, ձեր «Կասանդրա»-ով չլացացնե՛ք․ Հենրիխ Դանիելյան (video) «Ինչպես փոխնախարարը լղոզեց 3 ամիս առաջ Փաշինյանի՝ թոշակառուների մասին հայտարարությունը» (video) Ես ձեզ ասում եմ՝ սա Նիկոլի ժուլիկություններից է․ Սերժ Սարգսյան (video) «Նիկո՛լ, ստում ես․․․ թոշակառունե՛ր, ձեր թոշակը Նիկոլը կարող էր բարձրացնել 30 հազար դրամով» (video) Այո՛, տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյան (video) ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում քննարկել են տնտեսությունը և անվտանգության երաշխիքները Առինջի բնակիչը ահազանգել է․կոտրել են տան պատուհանը, գողացել 9 հազար դոլար․ երկու անձ կալանավորվել է Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ ռшզմական գործողության ավարտի մասին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ Աննա՛, չփորձես խաբել․ գիտենք՝ ուր ես գնում․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մենք չպիտի դառնանք աշխարհում առաջին ազգը, ով պետականորեն կընդունի դավաճան Հուդային որպես «նոր բարոյականության» նշաձող. Աշոտյան Նիկոլի էշ խելքից ենք մենք աղքատ, թող մեր վրա չքցի․ հարցում` Ապարանում (video) Դադարեցրե՛ք այս քրեական հետապնդումը․ Սեյրան Օհանյան (video) «Ցեղասպանությունից մազապուրծ 800 հազար հայեր վերադառնալու են Սումգայիթ, Բաքու»․ պահեստազորի գնդապետ (video) Հերիք է ամեն անգամ նիկոլի արածի մեջ ինչ-որ հանճարեղ կոմբինացիաներ փնտրել 8 տարի չարիք բերած զույգը նոր խաղ է սկսում Հայաստանի, հայ ժողովրդի ու հայոց քաղաքակրթության դեմ ԲԴԽ-ին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ. Դատավորների միություն Խորտակվող նավը ժամանակին լքելը ոչ թե դավաճանություն է, այլ սթափ մտածողություն. քաղաքագետ Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կին ՀՀ կառավարությունը չի հրապարակում ԱՄՆ-ից արտաքսվածների թիվը Վթար՝ Արագածոտնում, Տառերի պուրակի հարևանությամբ բախվել են «Opel» ու «Volkswagen»-ը, վիրավnրներ կան Մենք հենց հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում (թոշակներից մինչև ֆեյք ամուսնալուծություն)․ Գեղամյան Դրանց հարցրեք՝ դուք ե՞րբ էիք ամուսնացած եղել․ տեր Ահարոն Սաստիկ բքի պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am