ԲԴԽ-ին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ. Դատավորների միություն

ՀՀ Դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է.

«Բարձրագույն դատական խորհրդում շարունակվում է Դավիթ Հարությունյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա կարգապահական վարույթի նոր քննությունը, որը սկիզբ է առել 2023 թվականին դատավորի լիազորություններն անօրինական դադարեցնելու որոշման վերացմամբ: Նշված և նախորդած համանման` դատավոր Սուրեն Անտոնյանի և դատավոր Արթուր Ստեփանյանի վերաբերյալ գործերով ԲԴԽ-ն չի կատարում Սահմանադրական դատարանի և Դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները. նախկինում իր իսկ կայացված անօրինական որոշումները վերացնելուց հետո անգամ դատավորներին իրենց նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելուց հրաժարվելու պայմաններում, օրենքով չնախատեսված ընթացակարգերով` առանց դատավորի կարգավիճակի ու իրավունքների, երաշխիքների վերականգնման քննել է նրանց վերաբերյալ կարգապահական վարույթներ:

Նշված գործընթացներն ուղեկցվում են նաև դատական իշխանության հեղինակությանը վնասող դրսևորումներով.

2026թ. փետրվարի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամը, 2011-2023թթ. դատական համակարգը բնութագրելով «վերից վար կոռումպացված` նշանակումներից ու ազատումներից սկսած, վերջացրած դատական ակտերը գներով կայացնող», դատողությունների սկզբնաղբյուր կամ հիմք վկայակոչելով «միջազգային հանրությանը» և/կամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գոյություն չունեցող զեկույցները, հարց է հղել 2023 թվականին ազատ խոսքի («ԲԴԽ-ին միանձնյա և կոնսենսուսով որոշումներ կայացնելու, դատավորների լիազորությունները ապօրինի դադարեցնելու համար») ենթադրյալ խախտման համար կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորին` Դավիթ Հարությունյանին, թե արդյոք նա այդ («միջազգային հանրության») գնահատականները դիտել է հարձակում դատական համակարգի նկատմամբ, թե` ոչ, և եթե` այո, ապա ինչու չի քննադատել այդ զեկույցները:

Ազատ խոսքի համար կարգապակահական պատասխանատվության ենթարկվող անձի` դատական իշխանության հասցեին վնասող անհիմն դատողություններ չկատարելու կոչին, բացարկին, նշված տեսանյութերը չհանրայնացնելու միջորդություններին Խորհուրդը 2026 թ. փետրվարի 23-ի որոշմամբ արձագանքել ու իր անդամի դատողությունները դիտել է իրավաչափ (նույնիսկ կողմնակալության տպավորության չհանգեցնող)` իբր վերջինիս խոսքը հիմնված է միջազգային զեկույցների («ԲԴԽ-ի համար ոչ հեղինակավոր») վրա` զլանալով վկայակոչել գեթ մեկը:

Նույն ժամանակահատվածում թե՛ միջազգային, թե՛ ներպետական որևէ կառույցի, կազմակերպության, «միջազգային հանրության» գնահատական (նույնիսկ ոչ հեղինակավոր կամ առավել ևս հեղինակավոր) նման եզրակացություններ չի պարունակել, (ինչի մասին է փաստում նաև ԲԴԽ որոշման ստույգ հղման բացակայությունը) և եթե անգամ այդպիսին պարունակեր, և դա հայտնի լիներ միայն ԲԴԽ-ին, ապա այն չէր կարող հղման հիմք ծառայել այլուրեքության ապահովման և դատական իշխանության հեղինակությանը վնասող դատողություններ անելու համար:

Այլ կերպ ասած` Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նման գնահատականներ չեն հանդիպում որևէ հեղինակավոր միջազգային կազմակերպության զեկույցներում, այսինքն` հնչեցվածը պարունակում է փաստազուրկ ու մտացածին գնահատականներ:

Սահմանադրությամբ դատավորների անկախությունը երաշխավորող մարմինը դատավորներին մինչև 2023 թվականը պարբերաբար պատասխանատվության է ենթարկել դատական իշխանությանը վերաբերող` դատավորների անկախությունը սահմանափակող գործընթացների, ԲԴԽ-ի քննադատության` ազատ խոսքի չարաշահման մեղադրանքներով, սակայն 2026 թվականին դատական իշխանության հասցեին` ներառյալ նաև ԲԴԽ գործող դատավոր անդամների վերաբերյալ, նույն ԲԴԽ-ն թույլ է տվել այնպիսի արձանագրումներ, որոնք դուրս են ազատ խոսքի ու քննադատության սահմաններից, պարունակում են վիրավորանքի և ինստիտուտի հեղինակազրկման հատկանիշներ` հաշվի առնելով այդպիսիք ԲԴԽ ամբիոնից հնչեցնելու և այն իրենց կողմից տարածելու ու հազարավոր քաղաքացիների դիտումներ արձանագրելու հանգամանքները:

Հաշվի առնելով, որ ԲԴԽ-ն արդեն իսկ նշված գործողություններին միաձայն տվել է գնահատական, անհեռանկար է դառնում առանձին անդամների պատասխանատվության հարցի բարձրաձայնումը, այդուհանդերձ, կոչ ենք անում Բարձրագույն դատական խորհրդին հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ»։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
«Ինչպես փոխնախարարը լղոզեց 3 ամիս առաջ Փաշինյանի՝ թոշակառուների մասին հայտարարությունը» (video) Ես ձեզ ասում եմ՝ սա Նիկոլի ժուլիկություններից է․ Սերժ Սարգսյան (video) «Նիկո՛լ, ստում ես․․․ թոշակառունե՛ր, ձեր թոշակը Նիկոլը կարող էր բարձրացնել 30 հազար դրամով» (video) Այո՛, տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյան (video) ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում քննարկել են տնտեսությունը և անվտանգության երաշխիքները Առինջի բնակիչը ահազանգել է․կոտրել են տան պատուհանը, գողացել 9 հազար դոլար․ երկու անձ կալանավորվել է Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ ռшզմական գործողության ավարտի մասին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ Աննա՛, չփորձես խաբել․ գիտենք՝ ուր ես գնում․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մենք չպիտի դառնանք աշխարհում առաջին ազգը, ով պետականորեն կընդունի դավաճան Հուդային որպես «նոր բարոյականության» նշաձող. Աշոտյան Նիկոլի էշ խելքից ենք մենք աղքատ, թող մեր վրա չքցի․ հարցում` Ապարանում (video) Դադարեցրե՛ք այս քրեական հետապնդումը․ Սեյրան Օհանյան (video) «Ցեղասպանությունից մազապուրծ 800 հազար հայեր վերադառնալու են Սումգայիթ, Բաքու»․ պահեստազորի գնդապետ (video) Հերիք է ամեն անգամ նիկոլի արածի մեջ ինչ-որ հանճարեղ կոմբինացիաներ փնտրել 8 տարի չարիք բերած զույգը նոր խաղ է սկսում Հայաստանի, հայ ժողովրդի ու հայոց քաղաքակրթության դեմ ԲԴԽ-ին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ. Դատավորների միություն Խորտակվող նավը ժամանակին լքելը ոչ թե դավաճանություն է, այլ սթափ մտածողություն. քաղաքագետ Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կին ՀՀ կառավարությունը չի հրապարակում ԱՄՆ-ից արտաքսվածների թիվը Վթար՝ Արագածոտնում, Տառերի պուրակի հարևանությամբ բախվել են «Opel» ու «Volkswagen»-ը, վիրավnրներ կան Մենք հենց հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում (թոշակներից մինչև ֆեյք ամուսնալուծություն)․ Գեղամյան Դրանց հարցրեք՝ դուք ե՞րբ էիք ամուսնացած եղել․ տեր Ահարոն Սաստիկ բքի պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ներկա դատախազը հանցանքի մասնակից է․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը դատարանում (video) Վարչապետի կնոջ ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է. վերլուծաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am