Ո՞վ է թիվ մեկ մեղավորը. Էլինար Վարդանյան

«Դուք մեղավոր եք զգո՞ւմ, երբ դրսում մարդ է մահանում»... ՔԿՀ-ում մահացած քաղաքացու մահվան համար մեղավորության մասին արդարադատության նախարարին ուղղված հարցին ի պատասխան հնչեց աբսուրդի հասնող այս ձևակերպումը։ Կարծես նախարարը լավ չի պատկերացնում իր պատասխանատվության շրջանակը։ Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տիկին նախարար, դրսում մահացող մարդու համար կարող ես ցավ ապրել, վիշտ, ողբերգություն... սա ավելի շատ բարոյական նկարագրի հարց է։ Մեղավորության համար այդ մարդու կյանքը պետք է քո պատասխանատվության ներքո լինի։ Փակ հաստատությունում գտնվող մարդկանց կյանքի համար պատասխանատվությունը և, հետևաբար, մահվան համար մեղավորությունը, ի տարբերություն դրսում մահացողի, կոնկրետ հասցեատեր ունի։


Ովքեր են Տավրոս Ոսկանյանի մահվան հասցեատերերը


Փետրվարի 23-ին «Armlur» լրատվականը տեղեկություն տարածեց այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հիվանդանոց տեղափոխված 42-ամյա Տավրոս Ոսկանյանը մահացել է։ Սա 2026 թվականի ՔԿՀ կալանավորի մահվան առաջին լուրն է։ Կալանավորը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, այս մասով բազմիցս դիմել է Prison Monitoring Group-ին, որոնք էլ իրենց հերթին գրություններ են հասցեագրել Առողջապահության նախարարին։ Ոսկանյանը խնդրել է փոխել իր խափանման միջոց կալանքը, որ կարողանա պատշաճ բուժօգնություն ստանալ, սակայն մերժվել է։ Կալանավորը մի քանի անգամ դիմել է ծայրահեղ քայլի՝ հացադուլ ու ջրադուլ է հայտարարել, կուլ է տվել մինչև 15 սմ երկարությամբ օտար առարկաներ՝ ջերմաչափ, խարտոց ու երկաթի կտորներ։ Այնուհետև, բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ կալանավորն ունի այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են համապատասխանել պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին։ Ոսկանյանին կալանքից ազատելու փաստաբանի ներկայացրած միջնորդությունը, սակայն, մերժվում է դատարանի կողմից։ Փաստը մնում է այն, որ Ոսկանյանը չպետք է գտվեր բանտում, մինչդեռ նա մահացել է ՔԿՀ-ում։

Սա այն է, ինչ պետք է իմանալ մեր երկրի արդարադատության, դատաիրավական համակարգի և այս համակարգերի անպատասխանատու լինելու մասին։

Տիկին նախարարն իզուր է ջղաձգվում, երբ իր ենթակայության տակ գտնվող կառույցի խնդիրների համար մեղավորության մասին է խոսք գնում։ Միայն 2025թ. իր պատասխանատվության ներքո գտնվող ՔԿՀ-ներում արձանագրվել է 24 մահ։ 24 դեպքից 16-ը եղել է կենսաբանական մահ, իսկ 8-ը՝ ինքնասպանություն: 2024թ. մահերի թիվը 12-ն էր, իսկ 2023թ. կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում արձանագրվել էր մահվան 16 դեպք, որից 2-ը՝ ինքնասպանություն։ Այս թվերը լուրջ ձախողման տագնապ են, սրանք մեր կառավարման համակարգի և պետական մարմինների ձախողման արտացոլանքն են փակ համակարգի վրա։

Այս թվերը ցույց են տալիս, թե ինչպես են վերաբերում չորս պատերի հետևում բանտարկված, կյանքի համար ոչ պիտանի պայմաններում պահվող, «ֆալշ» արդադատության և որոշ պաշտոնյաների քմահաճույքին թողված մարդուն։

Տիկին նախարարին մի «գաղտնիք» բացեմ՝ պետության հսկողությանը հանձնված, փակ հաստատությունում գտնվող մարդկանց կյանքի համար պատասխանատուն պետական մարմինն է, իսկ մահացողը՝ փողոցում մահացող պատահական անցորդ չէ։ Իրականում, սա ազատազրկման դատապարտվածների հանդեպ ձեր վերաբերմունքային խնդիրն է։

Բայց ինչպես ասում էր տիկին նախարարի ղեկավարը. «Ես եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց ե՞ս եմ թիվ մեկ մեղավորը»։ Այստեղ թիվ մեկ մեղավորը, իսկ ավելի ճիշտ միակ մեղավորը նախարարը չէ։ Այլ այն, որ դատարանները աջ ու ձախ կալանք են տալիս, որ կալանքը դարձել է սովորական կենցաղ, որ մարդուն կալանավորում են, հետո մտածում ինչու կալանավորեցին, ինչ էր արել, որ նույնիսկ կալանքի հետ անհամատեղելի հիվանդության դեպքում դատարանը դժվար է համարձակություն ունենում փոխել խափանման միջոցը։ Սա մի հրեշավոր համակարգ է, որ խեղում է մարդկային կյանքեր և ճակատագրեր»։

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Այո՛, տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյան (video) ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում քննարկել են տնտեսությունը և անվտանգության երաշխիքները Առինջի բնակիչը ահազանգել է․կոտրել են տան պատուհանը, գողացել 9 հազար դոլար․ երկու անձ կալանավորվել է Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ ռшզմական գործողության ավարտի մասին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ Աննա՛, չփորձես խաբել․ գիտենք՝ ուր ես գնում․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մենք չպիտի դառնանք աշխարհում առաջին ազգը, ով պետականորեն կընդունի դավաճան Հուդային որպես «նոր բարոյականության» նշաձող. Աշոտյան Նիկոլի էշ խելքից ենք մենք աղքատ, թող մեր վրա չքցի․ հարցում` Ապարանում (video) Դադարեցրե՛ք այս քրեական հետապնդումը․ Սեյրան Օհանյան (video) «Ցեղասպանությունից մազապուրծ 800 հազար հայեր վերադառնալու են Սումգայիթ, Բաքու»․ պահեստազորի գնդապետ (video) Հերիք է ամեն անգամ նիկոլի արածի մեջ ինչ-որ հանճարեղ կոմբինացիաներ փնտրել 8 տարի չարիք բերած զույգը նոր խաղ է սկսում Հայաստանի, հայ ժողովրդի ու հայոց քաղաքակրթության դեմ ԲԴԽ-ին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ. Դատավորների միություն Խորտակվող նավը ժամանակին լքելը ոչ թե դավաճանություն է, այլ սթափ մտածողություն. քաղաքագետ Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կին ՀՀ կառավարությունը չի հրապարակում ԱՄՆ-ից արտաքսվածների թիվը Վթար՝ Արագածոտնում, Տառերի պուրակի հարևանությամբ բախվել են «Opel» ու «Volkswagen»-ը, վիրավnրներ կան Մենք հենց հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում (թոշակներից մինչև ֆեյք ամուսնալուծություն)․ Գեղամյան Դրանց հարցրեք՝ դուք ե՞րբ էիք ամուսնացած եղել․ տեր Ահարոն Սաստիկ բքի պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ներկա դատախազը հանցանքի մասնակից է․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը դատարանում (video) Վարչապետի կնոջ ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է. վերլուծաբան Առավոտյան իմ եւ ինձ նման տասնյակ հազարավոր ադեկվատ մարդկանց ինտելեկտը հերթական անգամ բռնաբարվեց Այսօր միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին. ԱՄՆ դեսպանություն Ո՞վ է թիվ մեկ մեղավորը. Էլինար Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am