Սպասելով «մոլդովական սցենարին». Հովհաննիսյան

«Այլընտրանքային» նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Իշխանությունը բաց տեքստով ասում է. «Թույլ չեմ տալու՝ այլ ուժեր ԱԺ-ում մեծամասնություն կազմեն»։

Քաղաքական-հանրային ակտիվը լուրջ դեմքով արձագանքում է. «Կրկնելու են մոլդովական սցենարը»։

Բա հետո՞։

Իշխանությունն այլ ուժերին մեծամասնություն թույլ չտալու օրինական մեկ տարբերակ ունի. եթե ինքը օրինական ճանապարհով հավաքի մեծամասնություն։ Ակնհայտ է, որ չի կարողանալու։ Տապալել է նաև պրոքսի ուժեր աճեցնելու-անցկացնելու և նրանց հետ դաշինք կազմելու տարբերակը։ Մնաց մյուս «գործիքակազմը»՝ բռնել, գործ հարուցել, չգրանցել, սպառնալ ու այլ նման բաներ։

Իշխանությունը շատ լավ գիտի, որ ստվերային որևէ պայմանավորվածություն սառույցի վրա գրված բան է։ Ամեն ինչ որոշելու է երկրի մթնոլորտը. եթե մթնոլորտը փոխված լինի, որևէ պայմանավորվածություն չի գործելու։ Հենց դրա համար էլ իշխանությունն առանձնապես ջանք չի թափում որևէ մեկի հետ նախնական որևէ բան պայմանավորվելու համար։

Հակաիշխանական ճամբարում պիտի սկսեն ավելի լրջորեն մոտենալ հնարավոր զարգացումներին։ Կրկնել, թե մոլդովական սցենար է լինելու և շարունակել հանդարտ քարոզարշավը, մի քիչ լուրջ չէ։

Նախ պետք է սկսել խորությամբ հասկանալ, թե վերջը ի՞նչ է այդ մոլդովական սցենարը, հասկանալ դրա էությունն ու տեխնոլոգիական լուծումները։ Պետք է գիտակցել, որ իշխանությունները հանուն իրենց վերարտադրության գնալու են հնարավոր բոլոր անսպասելի քայլերին և կոշտ սցենարներին։ Պետք է հաշվարկել կոնտր-քայլերն ու հակազդեցության սցենարները։ Իսկ դրանք կան։

Կա՞ արդյոք հաշվարկ-վերլուծություն, թե ի´նչ առանձնահատկություններ ունի հայկական «մոլդովական սցենարը»։ Ի՞նչ տարբերակներ կան, ամեն տարբերակն ի՞նչ ռիսկեր է պարունակում (այդ թվում՝ իշխանության համար), և այլն։ Վստահ չեմ։

Ավելին, այսօրվա ներընդդիմադիր խաղի կանոններն ու բարքերը տեսնելով, չի բացառվում, որ որոշ ուժեր լուռ ողջունեն այս կամ այն ընդդիմադիր ուժի հանղեպ անօրինականությունները։ Նայած՝ ով ինչ խնդիր է դնում։

Եթե կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը. Մոսկվան շատ հանգիստ ընդունեց իրողությունը, և ոչինչ չկատարվեց։ Նույն կերպ կատեգորիկ սխալ է պնդել, թե այս իշխանությունը ի´նչ այլանդակություն էլ անի, Արևմուտքը աչք է փակելու։ Դա այդպես չէ, և կա աշխատանքի հսկայական ծավալ, որը պետք է անել այս ուղղությամբ։ Մնացածը սովորական ինքնաարդարացում է՝ սեփական չարածի պատճառով։

Ասել, թե պլան B չկա, նշանակում է ասել՝ արեք ինչ ուզում եք։ Ասել՝ ա՜յ, եթե էսինչ ուժը չմասնակցեր ընտրություններին, ավելի լավ կլիներ, նեղ-մերկանտիլ մտածողություն է։ Ասել, թե չպետք է ձայն փոշիացնել, բայց համախմբման համար ոչ մի քայլ չանել, անհասկանալի է։

Կոպիտ սխալ է՝ ընտրական պրոցեսին նայել միայն ֆավորիտների աչքերով կամ շահերով։ Կան զգալի թվով գործիչներ՝ քաղաքական-հանրային, զգալի թվով անհատներ՝ ազդեցիկ, ազնիվ, միավորներ, որոնք չունեն ինքնուրույն շեմ հաղթահարելու ռեսուրս կամ դժվարանում են գտնել իրենց ակտիվ մասնակցության ձևը, բայց որոնք կարող են ազդել հանրային կարծիքի վրա։ Եթե ընդդիմադիր ֆավորիտները պրոցեսին նայեն իրենց թվացյալ ֆավորիտ դիրքերից, ապա շատ արագ դառնալու են կապույտ սկուտեղի վրա մատուցված թիրախ իշխանության համար։ Ընդդիմադիր դաշտը պիտի պատրաստ լինել բոլորին ներգրավել պայքարում՝ հնարավոր «մոլդովական սցենարի» զարգացման դեպքում։ Բոլորին՝ ֆավորիտ, չֆավորիտ, մասնակցող-չմասնակցող, բոլոր ակտիվ շրջանակներին, օր օրի ակտիվացող հասարակությանը պետք է պատրաստել իշխանության որևէ անօրինական սցենարի դեմ պայքարելու։ Մեծ հաշվով, իշխանության անօրինականությունների դեմն առնելու մեկ տարբերակ կա՝ հանրային մթնոլորտի փոփոխություն և տեխնոլոգիապես գրագետ աշխատանք։

Խնդիրը շատ ավելի կարևոր է, քան սեփական նեղ հաշվարկները՝ հանուն ակնկալվող մանդատների քանակի։ Սրանք երկու տարբեր խնդիրներ են՝ հանրային համախմբման բոլորովին տարբեր պոտենցիալներով։

Համբերությունը լուրջ գործերում, իհարկե, վճռորոշ գործոն է։ Բայց դա այլ համբերության մասին է՝ իմաստավորված։ Լրիվ այլ բան է, երբ համբերատար կերպով սպասում ես, որ քո հանդեպ պիտի, ասենք, «մոլդովական սցենար» կիրառվի։ Կան իրավիճակներ, երբ գրագետ անհամբերությունն ավելի արժեքավոր է։ Սա ենթադրում է՝ հաշվարկել սցենարներ, ունենալ պահեստային տարբերակներ, կանխարգելիչ քայլերով խափանել ակնհայտ սցենարները, լինել ավելի ճկուն, լինել ավելի ազնիվ և այլն»։

դիտվել է 222 անգամ
Լրահոս
ԲԴԽ-ին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ. Դատավորների միություն Խորտակվող նավը ժամանակին լքելը ոչ թե դավաճանություն է, այլ սթափ մտածողություն. քաղաքագետ Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կին ՀՀ կառավարությունը չի հրապարակում ԱՄՆ-ից արտաքսվածների թիվը Վթար՝ Արագածոտնում, Տառերի պուրակի հարևանությամբ բախվել են «Opel» ու «Volkswagen»-ը, վիրավnրներ կան Մենք հենց հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում (թոշակներից մինչև ֆեյք ամուսնալուծություն)․ Գեղամյան Դրանց հարցրեք՝ դուք ե՞րբ էիք ամուսնացած եղել․ տեր Ահարոն Սաստիկ բքի պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ներկա դատախազը հանցանքի մասնակից է․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը դատարանում (video) Վարչապետի կնոջ ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է. վերլուծաբան Առավոտյան իմ եւ ինձ նման տասնյակ հազարավոր ադեկվատ մարդկանց ինտելեկտը հերթական անգամ բռնաբարվեց Այսօր միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին. ԱՄՆ դեսպանություն Ո՞վ է թիվ մեկ մեղավորը. Էլինար Վարդանյան Պակիստանը օդային հարվածներ է հասցրել Քաբուլին եւ Աֆղանստանի մի քանի քաղաքների «Փայլուն դրամատուրգիա՝ Աննա Հակոբյանի կողմից»․ Մհեր Մկրտչյան Սպասելով «մոլդովական սցենարին». Հովհաննիսյան «Եթե սա նախընտրական տեխնոլոգիա չէ, ապա սխալ է Աննա Հակոբյանի՝ պետական պահպանությունից դուրս լինելը»․ Հակոբ Բադալյան Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը մեծացնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու համար Ճգնաժամերը խորանում են․ մեծ պայթյուն կլինի (video) Ծովազարդի դպրոցում 14-ամյա տղան հարվածել է համադասարանցու դեմքին՝ կոտրելով քիթը ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են 15 անօդաչու թռչող սարք Ալիևը նշել է, որ թշնամին՝ նկատի ունի Հայաստանին, պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում. Տիգրան Աբրահամյան Փոքր պետության նման վարքագիծը գրեթե միշտ հանգեցնում ծայրահեղ ընտրության` վատի և վատթարագույնի միջև. Գոռ Գևորգյան Իրանը մշտապես աջակցել և պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ Իրանի դեսպան. «Ազատություն» ՊՈԼՍՈՅ ՄԱՇԱԼԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ SYNODAL ԱՆՈՒՐՋՆԵՐԸ. Աղեքսանդր Քանանեան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am