«Եթե սա նախընտրական տեխնոլոգիա չէ, ապա սխալ է Աննա Հակոբյանի՝ պետական պահպանությունից դուրս լինելը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիտում եմ Աննա Հակոբյանի տարածած տեսանյութը, թե իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտված է և հեռանում է կառավարական առանձնատանից ու ապրելու է վարձով բնակարանում, չի ունենալու պետական պահպանություն:
Ուզում եմ անդրադառնալ հենց այս դրվագին: Եթե այս պատմությունն ընդհանրապես նախընտրական ինչ որ տեխնոլոգիա չէ, ապա կարծում եմ սխալ է, եթե Աննա Հակոբյանը լինելու է, այսպես ասած, պետական պահպանությունից դուրս: Անկախ նրա հանդեպ որևէ մեկի վերաբերմունքից, սա մասնավոր հարց չէ, անձնական վերաբերմունքի հարց չէ:
Հակոբյանը եղել է մարդ, որը իր` թե անձնական, թե նաև դե ֆակտո պետական կարգավիճակի բերումով կարող է տիրապետել շատ կոնֆիդենցիալ տեղեկատվության: Հետևաբար, եթե նա զուրկ է պետական պահպանության ուշադրությունից, առաջանում է հնարավոր այդ ինֆորմացիայի հանգամանքի ամենատարբեր «ճակատագրերի» հարց:
Կրկնեմ, եթե այս ամենը լոկ նախընտրական տեխնոլոգիա չէ և գործնականում լինելու է դե ֆակտո պահպանություն, որի քողարկումն իհարկե հատուկ ծառայությունների համար բոլորովին բարդ բան չէ:
Այս հարցն ունի իհարկե մեկ այլ «երես», որն ըստ իս ևս շատ կարևոր է: Աննա Հակոբյանն ասում է, թե՝ ինձ մի վիրավորեք, եթե տեսնեք փողոցում մենակ քայլելիս: Հանրությունը շատ բազմազան երևույթ է, շատ բազմաշերտ: Հետևաբար երբեք հնարավոր չէ «կռահել», թե ինչ կարող է լինել փողոցում: Եվ այդ թվում՝ ինչպիսի սադրանք կարող է պատրաստվել, որի նպատակը կլինի ասենք Աննա Հակոբյանին «զոհի կերպարում» ներկայացնելը: Խոսքը իհարկե բառի բուն իմաստով չէ, այլ՝ վիրավորանքի «զոհի», կամ ինչ որ տհաճ միջադեպի, որը հետո կբարդվի ասենք որևէ ընդդիմադիր ուժի վրա: Կարո՞ղ են լինել այդպիսի սցենարներ:
Միանգամայն կարող են: Իսկ քաղաքականության մեջ այդ ո՞ր սցենարն է, որ կարող ենք համարել անհնար, առավել ևս այդ ամենի պարագայում, որ մենք ենք տեսել որպես հանրություն, ինչպես նաև լսել միջազգային մասշտաբի մասին:
Հետևաբար, իմ սուբյեկտիվ կարծիքով, Անննա Հակոբյանը պետք է լինի պահպանության ներքո: Մնացյալը, անձնական կյանքի հարցերը, ես իհարկե բոլորովին չեմ պատրաստվում դիտարկել կամ քննարկել»:

դիտվել է 242 անգամ
Լրահոս
ԲԴԽ-ին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ. Դատավորների միություն Խորտակվող նավը ժամանակին լքելը ոչ թե դավաճանություն է, այլ սթափ մտածողություն. քաղաքագետ Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կին ՀՀ կառավարությունը չի հրապարակում ԱՄՆ-ից արտաքսվածների թիվը Վթար՝ Արագածոտնում, Տառերի պուրակի հարևանությամբ բախվել են «Opel» ու «Volkswagen»-ը, վիրավnրներ կան Մենք հենց հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում (թոշակներից մինչև ֆեյք ամուսնալուծություն)․ Գեղամյան Դրանց հարցրեք՝ դուք ե՞րբ էիք ամուսնացած եղել․ տեր Ահարոն Սաստիկ բքի պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ներկա դատախազը հանցանքի մասնակից է․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը դատարանում (video) Վարչապետի կնոջ ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է. վերլուծաբան Առավոտյան իմ եւ ինձ նման տասնյակ հազարավոր ադեկվատ մարդկանց ինտելեկտը հերթական անգամ բռնաբարվեց Այսօր միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին. ԱՄՆ դեսպանություն Ո՞վ է թիվ մեկ մեղավորը. Էլինար Վարդանյան Պակիստանը օդային հարվածներ է հասցրել Քաբուլին եւ Աֆղանստանի մի քանի քաղաքների «Փայլուն դրամատուրգիա՝ Աննա Հակոբյանի կողմից»․ Մհեր Մկրտչյան Սպասելով «մոլդովական սցենարին». Հովհաննիսյան «Եթե սա նախընտրական տեխնոլոգիա չէ, ապա սխալ է Աննա Հակոբյանի՝ պետական պահպանությունից դուրս լինելը»․ Հակոբ Բադալյան Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը մեծացնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու համար Ճգնաժամերը խորանում են․ մեծ պայթյուն կլինի (video) Ծովազարդի դպրոցում 14-ամյա տղան հարվածել է համադասարանցու դեմքին՝ կոտրելով քիթը ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են 15 անօդաչու թռչող սարք Ալիևը նշել է, որ թշնամին՝ նկատի ունի Հայաստանին, պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում. Տիգրան Աբրահամյան Փոքր պետության նման վարքագիծը գրեթե միշտ հանգեցնում ծայրահեղ ընտրության` վատի և վատթարագույնի միջև. Գոռ Գևորգյան Իրանը մշտապես աջակցել և պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ Իրանի դեսպան. «Ազատություն» ՊՈԼՍՈՅ ՄԱՇԱԼԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ SYNODAL ԱՆՈՒՐՋՆԵՐԸ. Աղեքսանդր Քանանեան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am