Իրանը մշտապես աջակցել և պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ Իրանի դեսպան. «Ազատություն»

TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ, Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը։

 Արդյո՞ք Թեհրանի մտահոգությունները Միացյալ Նահանգների մասնակցությամբ իրականացվող ծրագրի շուրջ փարատվել են`«Ազատություն»-ը հարցրեց Խալիլ Շիրղոլամիին։

«Մենք հայկական կողմի հետ շատ լավ կապեր ունենք այս հարցի շուրջ, մշտական կապի մեջ ենք։ Եթե այս ճանապարհի նպատակն է ընդլայնել հնարավորություններն ու աջակցել խաղաղությանը, մենք դեմ չենք դրան», – պատասխանեց իրանցի դիվանագետը։

Հենց այս փուլում շաբաթներ առաջ Հայաստան, ապա Ադրբեջան այցելեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, այս շաբաթ էլ պաշտոնական այցով Իրանում էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել նրա այցի ընթացքում, շատ բան հայտնի չէ, փոխարենը՝ պարզ է, որ Պապիկյանին Թեհրանում զինվորականներից բացի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն են ընդունել, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

 Արդյո՞ք կողմերը պատրաստվում են ռազմատեխնիկական համագործակցություն սկսել, Երևանը դիտարկելո՞ւ է նաև հարևան երկրից զինամթերք գնելու տարբերակը։ Սուրեն Պապիկյանի հանդիպումների վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունները փակագծեր չեն բացում։

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին նույնպես մանրամասներ չհայտնեց։

«Իրանը մշտապես աջակցել և պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և այս կարևոր նպատակի համար մեր համագործակցությունը մշտապես զարգացրել ենք նաև պաշտպանական բնագավառում», – ասաց Շիրղոլամին։

Իրանական կողմի հաղորդագրությունները Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումների մասին ավելի ընդարձակ են։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, օրինակ, կրկնել է Թեհրանի դիրքորոշումը, թե «տարածաշրջանի կայունությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ ուժերի միջամտության»։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլռահիմ Մուսավին էլ պնդել է, թե արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանի բնակիչների շահերին և «անկայունության և անապահովության պատճառ է»։ Թե ինչ է պատասխանել Պապիկյանը, պարզ չէ։

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրություններում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների պնդումների վերաբերյալ անդրադարձ չկա։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 228 անգամ
Լրահոս
Ներկա դատախազը հանցանքի մասնակից է․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը դատարանում (video) Վարչապետի կնոջ ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է. վերլուծաբան Առավոտյան իմ եւ ինձ նման տասնյակ հազարավոր ադեկվատ մարդկանց ինտելեկտը հերթական անգամ բռնաբարվեց Այսօր միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին. ԱՄՆ դեսպանություն Ո՞վ է թիվ մեկ մեղավորը. Էլինար Վարդանյան Պակիստանը օդային հարվածներ է հասցրել Քաբուլին եւ Աֆղանստանի մի քանի քաղաքների «Փայլուն դրամատուրգիա՝ Աննա Հակոբյանի կողմից»․ Մհեր Մկրտչյան Սպասելով «մոլդովական սցենարին». Հովհաննիսյան «Եթե սա նախընտրական տեխնոլոգիա չէ, ապա սխալ է Աննա Հակոբյանի՝ պետական պահպանությունից դուրս լինելը»․ Հակոբ Բադալյան Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը մեծացնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու համար Ճգնաժամերը խորանում են․ մեծ պայթյուն կլինի (video) Ծովազարդի դպրոցում 14-ամյա տղան հարվածել է համադասարանցու դեմքին՝ կոտրելով քիթը ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են 15 անօդաչու թռչող սարք Ալիևը նշել է, որ թշնամին՝ նկատի ունի Հայաստանին, պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում. Տիգրան Աբրահամյան Փոքր պետության նման վարքագիծը գրեթե միշտ հանգեցնում ծայրահեղ ընտրության` վատի և վատթարագույնի միջև. Գոռ Գևորգյան Իրանը մշտապես աջակցել և պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ Իրանի դեսպան. «Ազատություն» ՊՈԼՍՈՅ ՄԱՇԱԼԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ SYNODAL ԱՆՈՒՐՋՆԵՐԸ. Աղեքսանդր Քանանեան Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Թալինի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ` Երևանում և մարզերում Տեղումներ կլինեն ձյան տեսքով 2 անշարժ գույք, 3.5 մլն կանխիկ գումար. Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր Սմբատյանի հայտարարագրի հետքերով ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է. «Հրապարակ» Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է. «Հրապարակ» ՔՊ-ում բողոքարկման դիմումներ են ներկայացվել. «Հրապարակ» Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am