ՊՈԼՍՈՅ ՄԱՇԱԼԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ SYNODAL ԱՆՈՒՐՋՆԵՐԸ. Աղեքսանդր Քանանեան

Աղեքսանդր Քանանեանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ա․ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ հայաստանեան վեց եպիսկոպոսների դէմ քրէական գործ յարուցելու եւ երկիրը լքելու ապաւրինի դատական արգելքի միջոցով Վիեննայի եպիսկոպոսաց ժողովի մասնակի տապալումն ակնյայտաւրէն չի բաւականացրել թե՛ Նիկող Փաշինեանին, եւ թե՛ եկեղեցահալած աւրակարգի թուրք֊ադրբեջանական հրահանգիչներին։

 Սակայն եպիսկոպոսաց ժողովի՝ իրավիճակի լրջութեանն արմատապէս անպատշաճ զուսպ յայտարարութիւնն անգամ յստակաւրէն արձանագրում է ներկայիս կաթողիկոսին գահընկէց անելու եւ նրա տեղում խամաճիկ «տեղապահ» բազմեցնելու Նիկող Փաշինեանի սեւեռուն ջանքերի շարունակական անկարողութիւնը։

Բ․ Եպիսկոպոսաց ժողովի յայտարարութեան ներքոյ յայտնուած ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի ստորագրութիւնը եւ տիրադաւ եպիսկոպոսների մի մասի տարապայման ինքնամեկուսացումն ու լռութիւնը նոյնպէս Մայր Աթոռը զաւթելու, Եկեղեցին պառակտելու եւ աղանդաւորաբար բովանդակախեղելու Բաքուի առջեւ Փաշինեանի ստանձնած պարտաւորութիւնների ընթացիկ փուլի ձախողման վկայութիւն են։

Գ․ Հակեղեցական արշաւի տարակուսելիաւրէն ձգձգուող ընթացքը, թեմում առաջացած հակազդեցութիւնը եւ որպէս հակաթոռ «կաթողիկոս» պատմութեան մէջ յիշուելու այպանելի հեռանկարը Յովնան սրբազանին խոհեմաբար հարկադրել է իրադրային նահանջ կատարել եւ ստորագրել Ամենայն Հայոց կաթողիկոսին հաւատարմութիւնը հաստատող Եպիսկոպոսաց ժողովի յայտարարութիւնը։ Յովնան սրբազանի հնարաւոր կաթողիկոսանալը որպէս աշխարհաքաղաքականապէս ՌԴ֊ից ԱՄՆ հովանու ներքոյ Հայաստանի անցնելու «խորիմաստ» նշան ներքին լսարանին եւ ամերիկացիներին իսկ ծախելու պարզունակ եւ ծիծաղաշարժ նկրտումները միանգամայն անլուրջ են։ Ամենքին բացարձակաւրէն պարզ է, որ տեղի ունեցողն Անկարայի համաձայնութեամբ Բաքուից ուղղորդուող թիւրքական աւրակարգ է։

Դ․ Մայր Աթոռը զաւթելու եւ հերձուածող անաւրէն «տեղապահ» նշանակելու ոտնձգութիւնների շարունակական ընթացիկ տապալումը եկեղեցահալած աւրակարգի նախաձեռնող հրահանգիչ թիւրքերին ստիպել է գործընթացին բացայայտ միջամտութիւն կատարել՝ գործարկելով իրենց բացարձակ հպատակութեան ներքոյ վեց դար գործող եւ թիւրիմացաբար «նուիրապետական աթոռ» յորջորջուող բութ գործիքը՝ Պողսոյ Հայոց պատրիարքութիւնը։

Ե․ Հայաստանեայց եկեղեցին արեւելեան քրիստոնէական եկեղեցին է, որի ոգուն եւ աւանդութեանը բոլորովին խորթ չէ կանովնական հաստատուն հիմքերի վրայ գործող սիւնհոդոսական, իմա՛ ժողովական կառավարումը։ Սակայն հայութեան գերփոթորկուած եւ յարատեւապէս գոյաբանաւրէն վտանգուած սպառնալի կացութիւնը պատմականաւրէն պահանջել է եկեղեցական իշխանութեան լծակների արտակարգ կենտրոնացումն Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռքում։ Միայն ներկայ եկեղեցահալած ճգնաժամի լիակատար յաղթահարումից յետոյ հնարաւոր կը լինի սկսել ներեկեղեցական պատշաճ գործընթաց՝ նոր Կանովնագիրքը մշակելու եւ ընդունելու ուղղութեամբ։ Սակայն սկզբից եւ եթ բոլոր բողոքականամէտ եւ աղանդամիտ «բարեփոխիչները» չպէտք է նուազագոյն իսկ սին ակնկալիքներ ունենան՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին «առաջինը հաւասարների մէջ» անզաւր, աւանդամերժ եւ հակապատմական կարգավիճակով «աւժտելու» անաւրէն իղձերի մասով։ Ճգնաժամային վերահաս սպառնալիքի պայմաններում նա միշտ ունեցել է եւ ունենալու է միահեծան դատապարտելու, բանադրելու եւ նզովելու առաքելաշնորհ իշխանութիւն, որից նրան ոչ ոք աւրինաւորապէս զրկել չի կարող։

Զ․ Հայաստանեայց եկեղեցին կազմաքանդելու սայթաքող գործընթացին նոր թափ հաղորդելու գինը Սահակ «Բ» Մաշալեան պատրիարքի սոսկ միամիտների համար անսպասելի տիրադաւութեան վաղաժամ քողազերծումն էր։ Սրբակրաւն բարեպաշտութեան դիմակի հետեւում թաքնուող սուլթանահիմն «աթոռի» ներկայիս գահակալը գերագոյն պատրաստակամութեամբ յանձնառու է Մայր Աթոռն իր «պատրիարքութեան» պատմական աւրինակով թրքահլու սողնարանի վերածելուն։

Է․ Դարեր շարունակ պատմական եւ եկեղեցաբանական աւրինաւորութիւնից զուրկ՝ Հայաստանեայց եկեղեցու եւ պետականակորոյս Հայաստանի մարմնի վրայ մակաբուծած Պողսոյ մեհմեդակերտ պատրիարքութիւնն ապաւրինաբար իւրացրել էր Ոսմանեան թիւրքերի բռնատիրութեան ներքոյ յայտնուած արեւմտահայոց թեմերի վարչական կառավարումը՝ յարհամարհումն եւ յոտնահարումն Ամենայն Հայոց եւ Տանն Կիղիկիոյ Սսի կաթողիկոսութիւնների աւրինական իրաւասութեան։

Ը․ Մեծ Եղեռնից ի վեր Պողսոյ պատրիարքութեան գոյութիւնն առաւել եւս զուրկ է ոչ միայն որ եւ իցէ պատմական կամ հոգեւոր պիտանիութիւնից, այղ եւ ուղիղ եւ արմատական կերպով հակասում է թե՛ Հայ եկեղեցու, թե՛ հայութեան ազգային֊պետական շահերին եւ ենթակայ է անվերապահ լուծարման։ Պողսին մի արքեպիսկոպոսն առաւել քան բաւական է։ Հասկանալի է, որ Թիւրքիայն չի թոյղատրի իրենց իսկ ստեղծած «պատրիարքութեան» լուծարումը, բայց կարեւոր է, որ այն դուրս դրուի Հայոց եկեղեցու նուիրապետական սահմաններից եւ որպէս հակաթոռ գոյացութիւն շարունակի իր թրքահլու թշուառ գոյութիւնն այնքան ժամանակ, քանի դեռ վերահաս միջքաղաքակրթական դիմակայութեան անկասելի մաքրագործ ալիքը չսրբի իրենց սրտի վերափսխեալ նորոսմանական պղծակայսրութիւնը։

Թ․ Մայր Եկեղեցու մեծապէս անհրաժեշտ եւ ակնունելի բարենորոգումը հնարաւոր է բացառապէս Եկեղեցու անխախտ եւ ի հոգեւորս անվերափոխելի եւ անայղայղելի հայրաւանդ սրբազան աւանդութեան խստագոյնս պահպանեալ շրջանակներում»:

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Ներկա դատախազը հանցանքի մասնակից է․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը դատարանում (video) Վարչապետի կնոջ ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է. վերլուծաբան Առավոտյան իմ եւ ինձ նման տասնյակ հազարավոր ադեկվատ մարդկանց ինտելեկտը հերթական անգամ բռնաբարվեց Այսօր միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին. ԱՄՆ դեսպանություն Ո՞վ է թիվ մեկ մեղավորը. Էլինար Վարդանյան Պակիստանը օդային հարվածներ է հասցրել Քաբուլին եւ Աֆղանստանի մի քանի քաղաքների «Փայլուն դրամատուրգիա՝ Աննա Հակոբյանի կողմից»․ Մհեր Մկրտչյան Սպասելով «մոլդովական սցենարին». Հովհաննիսյան «Եթե սա նախընտրական տեխնոլոգիա չէ, ապա սխալ է Աննա Հակոբյանի՝ պետական պահպանությունից դուրս լինելը»․ Հակոբ Բադալյան Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը մեծացնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու համար Ճգնաժամերը խորանում են․ մեծ պայթյուն կլինի (video) Ծովազարդի դպրոցում 14-ամյա տղան հարվածել է համադասարանցու դեմքին՝ կոտրելով քիթը ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են 15 անօդաչու թռչող սարք Ալիևը նշել է, որ թշնամին՝ նկատի ունի Հայաստանին, պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում. Տիգրան Աբրահամյան Փոքր պետության նման վարքագիծը գրեթե միշտ հանգեցնում ծայրահեղ ընտրության` վատի և վատթարագույնի միջև. Գոռ Գևորգյան Իրանը մշտապես աջակցել և պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ Իրանի դեսպան. «Ազատություն» ՊՈԼՍՈՅ ՄԱՇԱԼԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ SYNODAL ԱՆՈՒՐՋՆԵՐԸ. Աղեքսանդր Քանանեան Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Թալինի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ` Երևանում և մարզերում Տեղումներ կլինեն ձյան տեսքով 2 անշարժ գույք, 3.5 մլն կանխիկ գումար. Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր Սմբատյանի հայտարարագրի հետքերով ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է. «Հրապարակ» Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է. «Հրապարակ» ՔՊ-ում բողոքարկման դիմումներ են ներկայացվել. «Հրապարակ» Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am