Տեղումներ կլինեն ձյան տեսքով
Երևան քաղաքում՝ Փետրվարի 27-28-ին, մարտի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում` շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 4-8 մ/վ, փետրվարի 26- ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18- 23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:
