ՇՏԱՊ․ Քաղաքացուն ձերբակալել են Տիկտոկում Փաշինյանի մասին վիրավորական արտահայտություն անելու համար (video)
Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ իր «լայվը» վերնագրելով. «Տիկտոկյան «Այվազովսկիյ» էջի օգտատիրոջ մասին»։
Նրա փոխանցմամբ՝ ինչ-որ կուսակցության նախագահ հաղորդում է ներկայացրել և նշել, որ վաղը կարող է ինքը լինել երկրի վարչապետ և իր համար անընդունելի է, երբ վարչապետին վիրավորում են։
«ՔԿ–ն առանց հապաղելու քաղաքացուն ձերբակալել է, նախաձեռնել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 297-րդ հովածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Այս պահին քաղաքացին արդեն երկու օր է, որ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում, իսկ վաղն էլ պարզ կլինի այս միջին ծանրության արարքի համար ինչ դիրքորոշում է ցույց տալու Քննչական կոմիտեն, արդյոք քաղաքացուն ներկայացնելու է դատարան՝ կալանավորելու նպատակով և ինչ մոտեցում է ցուցաբերելու դատարանը։
