«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի «հատիկ առ հատիկ» հեշթեգի տրամաբանության մեջ գործող գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել դատարան, այս անգամ՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող, Սեւանում գտնվող «Հարսնաքար» համալիրի վերաբերյալ։ Հայրապետյանի եւ նրա ընտանիքի դեմ մեկ այլ հայց էլ կա՝ ենթադրյալ ապօրինի գույքերը բռնագրավելու պահանջով, որն այժմ դատաքննության փուլում է։
Հետաքրքիր է, որ «Հարսնաքարի» դրվագն առանձնացրել են, եւ գույքը խլելու հայցը ներկայացվել է «Հարսնաքար» ՍՊԸ-ի եւ ոչ թե Ռուբեն Հայրապետյանի դեմ։ 2,5 ամիս առաջ, երբ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում հայտարարեց, թե ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ մի իրավաբանական անձի միջեւ 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվել է 2.8 հա հողամասի վարձակալության պայմանագիր, եւ դատախազությունն առաջարկում է այդ պայմանագիրը լուծել ու հողամասի վրա առկա գույքերն օտարել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին, խոսքը հենց «Հարսնաքարի» տարածքի մասին էր: Իսկ թե ինչպես են հողի անօրինական օտարման հիմքով թանկարժեք գույքը, բիզնեսը սեփականատիրոջից խլում, դա երեւի միայն Վարդապետյանին է հայտնի:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը