Թուրքիայում F-16 է կործանվել․ օդաչուն զոհվել է
Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Փետրվարի 25-ի գիշերը ծառայողական թռիչք իրականացրած F-16 կործանիչը վթարի է ենթարկվել, իսկ օդաչուն զոհվել է։
Ռազմական ինքնաթիռն օդ էր բարձրացել Բալըքեսիր քաղաքում տեղակայված 9-րդ ավիաբազայից։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 00։56-ից հետո ինքնաթիռի հետ կապը կորել է։ Իսկույն մեկնարկած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի բեկորները։ Այնուհետև հաստատվել է օդաչուի մահը։
Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ վթարի պատճառները կպարզվեն հատուկ քննիչ հանձնաժողովի տեխնիկական ուսումնասիրությունից հետո։ Դեպքի առթիվ դատախազությունը սկսել է քննություն։ Վթարի վայրի հարակից հատվածներում ժամանակավորապես սահմանափակվել է երթևեկությունը։
Թուրքական իշխանությունները հրապարակել են ցավակցական ուղերձներ: Այս միջադեպը կրկին ուշադրություն է սևեռել Թուրքիայի ռազմական ավիացիայում վերջին տարիներին արձանագրվող վթարների վրա։
Ermenihaber
